Էնանտիոդրոմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնանտիոդրոմիան (հուն. ἐνάντιος, enantios, հակառակ + δρόμος, dromos, ընդառաջ վազելով) բոլոր բևեռացված երևույթների իրենց հակառակին վերածվելու հակումն է։ Հոգեբանական օրենք է հույն փիլիսոփա Հերակլիտոսի կողմից առաջարկված, որ պնդում է՝ վաղ թե ուշ բոլոր երևույթները վերածվում են իրենց հակառակին։ Նա մասնավորապես գրում է.

Եվ բնությունը ձգտում է հակադրությունների ու դրանցից է ստեղծում համահունչը, ոչ թե միանմանից։

Հերակլիտոսի կարծիքով ամբողջ գոյությունը կազմված է հակադրություններից, որոնք գտնվում են անընդհատ հակամարտության մեջ։ Սակայն, կայացման տեսանկյունից, դրանք դիտարկվում են որպես մեկ ամբողջություն և բնական գործընթացը պայմանավորված է միայն երևույթի իր իսկ հակադրությանն անցնելու գործընթացով։ Օրը փոխարինվում է գիշերով, տաքը՝ սառով և այլն։ Հերկլիտոսը պնդում է, որ «հակամարտությունն ամեն ինչի հայրն է»։ Նրա կարծիքով բնությունը, հասարակությունը և նույնիսկ մարդը կառուցված են համաձայն էնանտիոդրոմիայի սկզբունքի։ Որոշ փիլիսոփաներ հակադրվում էին Հերակլիտոսի կարծիքին, ենթադրելով, որ հակադրություններն ամենևին էլ գոյության անհրաժեշտ պայման չեն և հնարավոր է ստեղծել այնպիսի հասարակություն, որը զերծ կլինի հակամարտություններից և կոնֆլիկտներից։ Այսպես, Էպիկուրի (մ.թ.ա. 341-270թթ.) կարծիքով, անընդհատ կրկնվող պատերազմներից սկիզբ առնող ավերածություններն ու տառապանքները վերջապես կստիպեն մարդուն հրաժարվել դրանցից, քանի-որ մարդը ձգտում է ձերբազատվել բոլոր դժվարություններից ու տանջանքներից։

Եզրը առաջ է քաշել Կարլ Գուստավ Յունգը։ Յունգի կարծիքով եթե գիտակցականը որոշում է ինչ-որ ծայրահեղ միակողմանի հակում, ապա որոշ ժամանակ անց հոգեկանում հայտնվում է ուժգնությամբ դրան հավասար, սակայն հակառակ ուղղված ուժ (ռուս.՝ контрпозиция)։ Սկզբում գիտակցված դրսևորումը դրա համար հասանելի չէ, սակայն հետագայում Էգո-ի արգելքներն ու գիտակցության վերահսկումը հաղթահարվում են։[1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. В. Зеленский. Словарь аналитической психологии. | http://vocabulary.ru/dictionary/11/word/yenantiodromija