Էյտարո Նորո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյտարո Նորո
ճապ.՝ 野呂榮太郎
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1900(1900-04-30)
ԾննդավայրՀոկայդո, Հոկայդո, Ճապոնիա
Մահացել էփետրվարի 19, 1934(1934-02-19) (33 տարեկան)
Մահվան վայրՏոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿեյոյի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱմուսինShiozawa Fumiko?[1]
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
 Eitarō Noro Վիքիպահեստում

Էյտարո Նորո (ճապ.՝ 野呂榮太郎, ապրիլի 30, 1900(1900-04-30), Հոկայդո, Հոկայդո, Ճապոնիա - փետրվարի 19, 1934(1934-02-19), Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա), ճապոնացի մարքսիստ տեսաբան, տնտեսագետ։

1925 թվականին ավարտել է Տոկիոյի Կեյիո համալսարանը։ Ուսանողական տարիներից մասնակցել է բանվորական և արհմիութենական շարժումներին։ 1926 և 1929 թվականներին ձերբակալվել է։ 1929 թվականից մասնակցել է ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) կողմից Համաճապոնական գյուղացիական միությունում տարվող աշխատանքներին։ Կոմունիստների զանգվածային ձերբակալություններից հետո 1932 թվականի աշնանն աշխատանքներ է տարել ՃԿԿ տեղական կազմակերպությունների և կենտրոնական մարմինների վերականգնման ուղղությամբ։ 1933 թվականի մայիսից Նորոն ղեկավարել է ՃԿԿ ԿԿ քարտուղարությունը։ 1933 թվականին ձերբակալվել է։ Մահացել է բանտում։ «Ճապոնական կապիտալիզմի զարգացման պատմությունը» գրքի հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 384