Էմիլ Վիխերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Վիխերտ
Emil Wiechert
Ծնվել է1861[1][2]
Սովետսկ, Պրուսիա նահանգ, Պրուսիա
Մահացել էմարտի 19, 1928(1928-03-19)[1]
Գյոթինգեն, Հանովեր նահանգ, Պրուսիա, Գերմանական ռայխ
ԳերեզմանԳյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  Պրուսիայի թագավորություն
Մասնագիտությունֆիզիկոս, երկրաֆիզիկոս, աստղագետ, երկրաշարժագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Գյոթինգենի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՔյոնիգսբերգի համալսարան և Գյոթինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Եղել է գիտական ղեկավարBeno Gutenberg? և Ernst August Ansel?[3]
 Emil Wiechert Վիքիպահեստում

Յոհան Էմիլ Վիխերտ (գերմ.՝ Johann Emil Wiechert, 1861[1][2], Սովետսկ, Պրուսիա նահանգ, Պրուսիա - մարտի 19, 1928(1928-03-19)[1], Գյոթինգեն, Հանովեր նահանգ, Պրուսիա, Գերմանական ռայխ), գերմանացի ֆիզիկոս, Երկրի կառուցվածքի, միջուկի առկայության, սալերի շարժման, սեյսմիկ ալիքների և սեյսմագրաֆիայի հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Վիխերտը ծնվել է Յոհան և Էմիլի Վիխերտների ընտանիքում։ Հոր մահից հետո նա մոր հետ տեղափոխվել է Քյոնիգսբերգ (այժմ Կալինինգրադ), որպեսզի երիտասարդ Էմիլը սովորի համալսարանում։ Ֆինանսական խնդիրների պատճառով ուսման գործընթացը հետաձգվել է, բայց 1889 թ. նա կարողացել է Քյոնիգսբերգի համալսարանում (հետագայում աշխատել է այստեղ) ստանալ գիտությունների թեկնածուի կոչում։ Մեկ տարի անց համալսարանում ֆիզիկա դասախոսելու իրավունք է ստացել։

Մինչեւ 1897 թ. Էմիլ Վիխերտը Քյոնիգսբերգի համալսարանում Փոլ Ֆոլկմանի գլխավորությամբ դասավանդել և հետազոտական աշխատանքներ է կատարել։ 1898 թվականից աշխատել է Գյոթինգենի համալսարանում։ Սկզբնական շրջանում եղել է Վոլդեմար Ֆոյգթի (գերմ.՝ Woldemar Voigt) օգնականը, ապա 1905 թվականին, դառնալով պրոֆեսոր, Վիխերտն աշխատել է լաբորատորիայում մինչև կարիերայի ավարտը։

Էմիլ Վիխերտն ամուսնացել է իրավաբանի դուստև Հելեն Զիբարտի հետ, զավակներ չի ունեցել։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոզեֆ Ջոն Թոմսոնից անկախ հայտնաբերել է էլեկտրոնը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. Mathematics Genealogy Project — 1997.
  4. Wiechert E. // Schriften der phys.-ökon. Gesellschaft zu Königsberg in Pr., 1897. — 38. Jg. — № 1. Sitzungsber. — S. 3—16.
  5. Быков Г. В. К истории открытия электрона // Вопросы истории естествознания и техники. — 1963. — Вып. 15. — С. 25—29.