Էմիլ Դյուրկհայմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էմիլ Դյուրկհեյմից)
Էմիլ Դյուրկհայմ
Émile Durkheim
Ծնվել էապրիլի 15, 1858(1858-04-15)[1][2][3][…]
Էպինալ[4]
Մահացել էնոյեմբերի 15, 1917(1917-11-15)[1][2][3][…] (59 տարեկան)
Փարիզ[4]
ԳերեզմանՄոնպարնաս գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Դավանանքաթեիզմ[6][7][8]
Մասնագիտությունմարդաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, պրոֆեսոր և կրոնի պատմաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան[9], Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց[9] և Բորդոյի համալսարան[9]
Գործունեության ոլորտկրոնի սոցիոլոգիա և Էթնոլոգիա
ԱնդամակցությունՄարդու իրավունքների լիգա
Ալմա մատերԲարձրագույն նորմալ դպրոց[9], Լյուդովիկոս Մեծի լիցեյ[9], Լայպցիգի համալսարան և Բորդոյի համալսարան[9]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[10][11]
Գիտական ղեկավարÉmile Boutroux?
Եղել է գիտական ղեկավարՄարսել Մոս
Հայտնի աշակերտներՄարսել Մոս և Maurice Halbwachs?
Ազդվել էԼուի Գաբրիել Ամբուազ դե Բանալդ[12], Օգյուստ Կոնտ, Հերբերտ Սփենսեր և Շառլ Լուի Մոնտեսքիո
Ամուսին(ներ)Louise Dreyfus?
 Émile Durkheim Վիքիպահեստում

Էմիլ Դյուրկհայմ (ֆր.՝ Émile Durkheim, ապրիլի 15, 1858(1858-04-15)[1][2][3][…], Էպինալ[4] - նոյեմբերի 15, 1917(1917-11-15)[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի փիլիսոփա, պոզիտիվիստ-սոցիոլոգ, ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր։ Դյուրկհայմի սոցիոլոգիական ըմբռնումների վրա հատկապես ազդել են Օ․ Կոնտի մտքերը։

Գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրկհայմը հասարակությունը համարել է առանձին հոգևոր իրողություն, որը չի հանգում անհատների համագումարին եւ որի օրենքները տարբերվում են անհատական հոգեբանության օրենքներից։ Նա փորձել է սոցիալական երևույթների տեսական վերլուծությունը միացնել էմպիրիկականին։ Հասարակությունը վերլուծելիս պետք է ելնել սոցիալական փաստերից, որոնք հանդես են գալիս հասարակական հիմնարկությունների, օրենքների, կանոնադրությունների ձեւով․ կարծում էր Դյուրկեյմը։ Սոցիոլոգիան, բնական գիտությունների նման, պետք է կիրառի հետազոտման օբյեկտիվ մեթոդներ։ Հասարակությունը, ըստ Դյուրկհայմի, բնորոշվում է սոցիալական համերաշխությամբ, որը լիում է երկու տեսակի՝ օրգանական և մեխանիկական։ Մեխանիկական համերաշխությունը բնորոշ է արխաիկ հասարակություններին և հիմնված է անհատական գիտակցության նմանության վրա, իսկ օրգանականը՝ ժամանակակից հանրություններին և հիմնված է ֆունկցիայի բաժանման և անհատական տարբերության վրա։

Մատերիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուրկհայմի գաղափարների վրա մեծապես ազդել են ժամանակի մատերիալիստական ըմբռնումները։ Նա հակասական վերաբերմունք ուներ մարքսիզմի հանդեպ, այնուամենայնիվ՝ կարծում էր, որ հեղափոխությունը սխալ է և նախընտրում էր զարգացման բուրժուա-ռեֆորմիստական

Ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

<<Ինքնասպանություն>> Է. Դյուրկհեյմի ամենահայտնի աշխատություններից մեկն է, որը լայնորեն կիրառվում է սոցիոլոգիայում և հոգեբանության մեջ։ Աշխատությունը տպագրվել է 1897 թվականին և համարվում է առաջին աշխատանքը, որում ինքնասպանության երևույթը դիտարկվում է սոցիալական տեսանկյունից։ Դյուրկհեյմը կարծում էր, որ ինքնասպանությունը ի հայտ է գալիս ոչ միայան հոգեբանական, անձնային պատճառերով, այլ նաև սոցիալական որոշ ֆակտորների ազդեցության ներքո։ Իր սոցիոլագիական հետազոտության արդյունքում Դյուրկհեյմը պարզեց, որ որքան սոցիալապես ինտեգրված է անձը հասարակական կյանքում, այնքան ցածր է հավանականությունը որ նա կգործի ինքնասպանություն։ Նա պարզեց, որ ինանքսպանությունը առավել տարածված է տղամարդկանց շրջանում, քան կանանց, որ միայնակ մարդիկ ավելի շատ են գործում ինքնասպանություն, քան նրանք ովքեր ունեն զույգ, երեխաներ, ընկերներ։

Դյուրկհեյմը առանձնացնում էր ինքնասպանության մի քանի տիպեր հիմնվելով ինքնասպանություն գործող անձի և նրա սոցիալական միջավայրի հետ ունեցած հարաբերությունների վրա։

1. Էգոիստական ինքնասպանություն- Համաձայն Դյուրկհեյմի, երբ անձը դառնում է սոցիալապես մեկուսացված կամ զգում է, որ տեղ չունի հասարակությունում, սկսում է ոչնչացնել իրեն։ Սա Դյուրկհեյմը համարում էր էգոիստ անձի ինքնասպանություն, ով չունի մարդասիրական զգացմունքներ և կտրված է հասարակությունից։

2. Ալտրուիստական ինքնասպանություն- Այս տիպի ինքնասպանությունը տեղի է ունենում երբ մարդկանց առանձին խմբեր շատ սերտ են հարաբերվում միմյանց հետ։ Այս տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս, երբ անհատը չափից ավելի է ընդգրկվում որևէ սոցիալական խմբում։

3.Անոմիական ինքնասպանություն-Այս տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս, երբ կտրուկ կերպով խախտվում է սոցիալական հավասարակշռությունը, օրինակ՝ երբ մարդը կտրուկ սննկանում է։ Այլ կերպ ասած տվյալ տիպի ինքնասպանությունը ի հայտ է գալիս անսպասելի իրադարձությունների հետևանքով։

4. Ֆատալիստիկ ինքնասպանություն- Ֆատալիստիկ ինքնասպանությունը առաջանումն է, երբ հասարակության մեջ սոցիալական վերահսկողությունը չափից ավել է արտահայտված։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլ Դյուրկհայմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 426