Էկտոր Բելյերին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էկտոր Բելիերինից)
Էկտոր Բելյերին
իսպ.՝ Héctor Bellerín
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1995(1995-03-19)[1][2][3][…] (29 տարեկան)
ԾննդավայրԲարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մայրենի լեզուիսպաներեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
 Héctor Bellerín Վիքիպահեստում

Հեկտոր Բելլերին (իսպ.՝ Héctor Bellerín Moruno, մարտի 19, 1995(1995-03-19)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ է, ով խաղում է Լոնդոնի Արսենալի կազմում, որպես՝ աջ պաշտպան։ Վարձավճարով նաև հանդես է եկել Ուատֆորդում, հանդես է եկել Իսպանիայի մինչև 16 և 21 տարեկանների հավաքականներում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարսելոնայում։ Նա իր կարիերան սկսել է Բարսելոնայի երիտասարդական թիմերում։ 2011 թվականի ամռանը տեղափոխվում է Արսենալ և 2013 թվականին կապում է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Արսենալի կազմում իր դեբյուտը Բելյերինը նշել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Վեսթ Բրոմվիչի հետ գավաթային խաղում՝ խաղի 95-րդ րոպեին փոխարինելով հայրենակցին՝ Միկել Արտետային։ Երկու ամիս անց վարձավճարով տեղափոխվում է Չեմփիոնշիփ՝ Ուատֆորդ։ Ութ օր անց Յովիլ Թաուն ֆուտբոլային ակումբի հետ խաղում նշում է իր դեբյուտը։ Մինչ մրցաշրջանի ավարտը հանդես է գալիս Ուատֆորդում և 2014 թվականի փետրվարին նրան նորից հրավիրում են Արսենալի առաջին թիմ։

Բելյերինը տիրում է գնդակին Լեսթեր Սիթիի հետ խաղում 2015-ի փետրվարին

Մաթյո Դեբյուշիի,Կալում Չեմբերսի և Նաչո Մոնրեալի վնասվածքների շնորհիվ, Բելյերինը 2014 թ.-ի սեպտեմբերի 16 թ.-ին իր դեբյուտն է նշում Չեմպիոնների լիգայում, Դորտմունդի Բորուսիայից կրած 2-0 հաշվով պարտության ժամանակ։ Արսենալի կազմում առաջին գոլը խփել է 2015 թ.-ի փետրվարի 1-ին Ասթոն Վիլայի հետ կայացած (5-0) մրցավեճում, իսկ երկրորդը ապրիլի 4-ին Լիվերպուլի դեմ կայացած մրցավեճում (4-1)։ Այդ խաղում Բելյերինը նաև սեփական տուգանայինում խախտեց կանոնները Ռահիմ Ստեռլինգի նկատմամբ և իր թիմի գլխին բերեց 11-մետրանոց։ Բելյերինը Արսենալի հիմնական կազմում էր նույն տարվա մայիսի 30-ին Ուեմբլիում կայացած Անգլիայի գավաթի եզրափակչի ժամանակ (4-0)՝ օգնելով իր թիմին անցկացնել չոր հանդիպում։ Բելյերինը մրցաշրջանի ավարտից հետո Արսենալի հետ կնքում է երկարաժամկետ պայմանագիր։ 2015/16 մրցաշրջանի առաջին խաղում, սկզբունքային մրցակից՝ Չելսիի հետ կայացած Անգլիայի Սուպերգավաթի ժամանակ (1-0) Բելյերինը նվաճում է իր երկրորդ գավաթը (Պետեր Չեխի առաջին խաղը Չելսիի դեմ)։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում Բելյերինն իր թիմի հետ հասնում է մինչև կիսաեզրափակիչ։ Իր դեբյուտը նշել է մինչև 21 տարեկանների հավաքականում Ալբերտ Սելադեսի օրոք 2015 թվականի մարտի 30-ին՝ Բելառուսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում (4-0), խաղալով 90 րոպե։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելյերինը հայտնի է իր կայծակնային արագությամբ։ Նա 2014/15 մրցաշրջանում գերազանցեց Թեո Ուոլքոթի 40 մետր տարածության ռեկորդը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա FA Cup League Cup Europe Total
Առաջնություն Մասնակցած

խաղեր

Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր Մասնակցած խաղեր Գոլեր
Արսենալ 2013/14 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 1 0
Ուատֆորդ

(վարձավճար)

2013/14 Չեմփիոնշիփ 8 0 0 0 0 0 0 0 8 0
Արսենալ 2014/15 Պրեմիեր Լիգա 20 2 3 0 1 0 4 0 28 2
2015–16 14 0 0 0 0 0 4 0 18 0
Ընդհանուր 42 2 3 0 2 0 8 0 55 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]