Էկոցենտրիզմ
Էկոցենտրիզմ, շրջակա միջավայրի պահպանության գաղափարախոսություն է, որը դիտարկում է վայրի բնության պահպանությունը որպես ինքնուրույն արժեք` մարդկության օգտագործման ցանկացած չափանիշներից անկախ` գերակայությունը տալով այդ արժեքին, մարդկության նպատակների և կարիքների դիմաց: Բնությունը, էկոլոգիական հավասարակշռությունը ընկալվում են որպես հատուկ արժեք: Էկոցենտրիզմի ներկայացուցիչներին հատուկ է բնության առջև խոնարհվելը, կրոնականին մոտ, և բնության ընկալումը որպես գործունեության սուբյեկտի, որն ունի սեփական նպատակներ և ունի բարոյական իրավունքներ: Էկոցենտրիզմի սահմաններում վայրի բնության պահպանությունը իրականացվում է ոչ թե հասնելու մարդկության տեսանկյունից արժեք ներկայացնող ինչ-որ նպատակների, այլև հենց բնության համար: Այս դեպքում բնության պահպանվող տարածքների ստեղծումը ենթադրում է գիտական, ռեկրեացիոն կամ ինչ-որ այլ վերահսկողության և այդ տարածքների օգտագործման բացառում և բնական գործընթացների լիարժեք ազատության թույլատրում: Չնայած, որ բիոցենտրիզմը համարվում է էկոցենտրիզմիհոսանքներից մեկը, էկոցենտրիզմի և կենսացենտրիզմի տերմիններրը հանդես չեն գալիս խիստ բաժանված ձևով և կարող են օգտագործվել որպես հոմանիշներ: