Էկոլոգիական քիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական քիմիա, գիտություն է քիմիական գործընթացների մասին, որը սահմանում է շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրոլորտի, հողի վիճակը և հատկությունները: Քիմիայի բաժին, որը նվիրված է էկոլոգիական հիմնախնդիրների և գործընթացների, ինչպես նաև շրջակա միջավայրի օբյեկտների քիմիական հատկությունների և ձևավորման գործընթացի ուսումնասիրմանը: Էկոլոգիական քիմիան ուսումնասիրում է ինչպես շրջակա միջավայրում ընթացող բնական քիմիական, այնպես էլ նրա անթրոպոգեն (մարդածին) աղտոտման գործընթացները: Էկոլոգիական քիմիայի խնդիրներից մեկը նոր քիմիական տեխնոլոգիաների, որոնք զգալիորեն նվազեցնում են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, թափոնների վնասազերծման և օգտագործման տեխնոլոգիաների, օդի և աղտոտված ջրերի մաքրման, հողերի ռեմեդացիայի (վերականգնան) մշակումն է :

Բովանդակություն

Էկոլոգիական քիմիայի բաժինները [խմբագրել]

Էկոլոգիական քիմիան գիտություն է, որը զբաղվում է շրջակա միջավայրի բաղադրությունը, կառուցվածքը և քիմիական կազմը որոշող պրոցեսների ուսումնասիրմամբ, որոնք համապատասխան են բնակավայրի կենսաբանական աչժեքներին: Էկոլոգիական քիմիան մի քանի գիտական դիսցիպլինների միասնություն է- բիոքիմիա, անալիտիկ քիմիա, մակերևույթի սորբցման քիմիա, ֆոտոքիմիա, կատալիզ և այլն:

  • Տարածման, մետաբոլիզմի և էկոլոգիական օբյեկտներում ինչպես բնական այնպես էլ մարդածին բնույթի աղտոտիչների բաշխման ուսումնասիրում
  • Ցիկլերի տարրերի ձևավորման մեջ կենդանի օրգանիզմների ամբողջական դերի ուսումնասիրումը, դրա ազդեցությունը երկրի մակերևույթին հասնող արևային ճառագայթման մակարդակի, կլիմայի և մթնոլորտի օքսիդացնող տարողության վրա:
  • Բնական քիմիական հավասարակշռության անթրոպոգեն խախտման հետևանքով առաջացած գլոբալ և ռեգիոնար փոփոխությունների հիմնախնդիրները, այդ թվում նաև «թթվային անձրևները», սմոգը, տրոպոսֆերային և ստրատոսֆերային օզոնի քիմիա, մթնոլորտի աերոզոլ բաղադրատարրերը:
  • Հատուկ վտանգավոր աղտոտող նյութեր — ծանր մետաղների միացություն, ռադիոնուկլիդներ, օրգանական էկոտոքսիկանտներ, կայուն օրգանական աղտոտիչներ (ԿՕԱ —դիօքսիններ, քլորացված դիբենզոֆուրաններ և այլն):

Նայիր նաև Էկոլոգիական կենսաբանություն

Զարգացման պատմությունը [խմբագրել]

Էկոլոգիական քիմիայի ակտիվ զարգացումը ԱՊՀ-ում կատարվել է 80-ականների վերջին, ХХ դարի 90-ականների սկզբին, երբ բազում համալսարաններում և պոլիտեխնիկական ինստիտուտներում ստեղծվեցին էկոլոգիական քիմիայի, ինչպես նաև էկոտեխնոլոգիայի և շրջակա բնական միջավայրի պահպանության ամբիոններ: Ներկայումս հաստատվել եմ գիտական աշխատակիցների 03.00.16 մասնագիտությունը-Էկոլոգիա (քիմիական գիտություններ):

Կոնֆերանսներ [խմբագրել]

  • III Միջազգային կոնֆերանս «Էկոլոգիական քիմիա-2005» (20-21 մայիսի 2005թ.) Քիշնև, Մոլդովա

Կոնֆերանսի թեման.

  • 1. Ջրերի էկոլոգիական քիմիա
  • 2. Օդի էկոլոգիական քիմիա
  • 3. Հողի էկոլոգիական քիմիա
  • 4. Թափոնների մենեջմենթ և առավել մաքուր արտադրություն
  • 5. Քիմիական ռիսկի գնահատում
  • 6. Էկոլոգիական քաղաքականություն և օրենսդրություն
  • 7. Էլեկտրոքիմիա և էկոլոգիա
  • Ecological Chemistry 2007

4th International Conference November 12-15, 2007, Braunschweig, Germany

Conference Topics:

  • 1.Ecological Chemistry of Water
  • 2.Ecological Chemistry of Air
  • 3.Ecological Chemistry of Soil
  • 4.Green Chemistry and Waste Management
  • 5.Chemical Risk Assessment and Consumer Protection
  • 6.Sustainable Development, Education and Environmental Policy

Գրականություն [խմբագրել]

Գրքեր [խմբագրել]

  • Корте Ф. Экологическая химия, М., Мир, 396 с, 1997, ISBN 5-03-003081-6
  • Исидоров В. А. Экологическая химия (Уч. для ВУЗ), Химиздат, 304 с, 2001, ISBN 5-7245-1068-5
  • Копылова Л. И. Малый практикум по эколого-химическому анализу почв. Учебное пособие, Иркутск, ИГПУ, 2002.
  • Копылова Л. И. Введение в экологическую химию. Учебное пособие.- Иркутск: ИГПУ, 2000.- 242 с.
  • Фелленберг Г. Загрязнение природной среды. Введение в экологическую химию. 1997,
  • Астафьева Л. С. Экологическая химия, 2006
  • Медведев Практикум по экологической химии, 1999
  • Скурлатов Ю. И.,Дука Г. Г.,Мизити А. Введение в экологическую химию, М.,Высшая школа,399 с,1994
  • Duca Gh., Scurlatov Iu. Ecological chemistry. — Chişinău: CEUSM, 2002. — 289 p.;

Ամսագրեր [խմբագրել]

  • «Էկոլոգիական քիմիա» — թողարկվում է 1944 թ-ից եռամսյակը մեկ, ռուսերեն լեզվով և մասամբ անգլերեն լեզվով (օրիգինալ հոդվածներ և ակնարկներ էկոլոգիայի քիմիական խնդիրների մասին, աղտոտիչների տարածական-ժամանակային բաշխման դիտարկման և մոդելավորման տվյալներ, շրջակա միջավայրի աղտոտիչների և դրանց հեռացման գործընթացի աղբյուրների ուսումնասիրության արդյունքները, շրջակա միջավայրում քիմիական գործընթացները և այդ գործընթացների մարդածին փոփոխությունները, շրջակա միջավայրի որակի վերականգնման ուղիները, ձեռքբերումները էկոլոգիական անալիտիկ քիմիայի ոլորտում, բարձրագույն ուսումնական հաստատություններում քիմիկոսների պատրաստման ժամանակ էկոլոգիական կրթության հիմնախնդիրը):
  • Chemistry Journal of Moldova (general. industrial and ecological chemistry) ISSN 1857-1727

Հիմնադիր` Մոլդովայի գիտությունների ակադեմիայի քիմիայի ինստիտուտ:

Հղումներ [խմբագրել]