Էկոլոգիական դաստիարակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարոկացի ուսանողները ուսումնասիրում են թռչունների կենսակերպը

Էկոլոգիական դաստիարակություն, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված էկոլոգիկան գիտելիքների, կարողությունների, հմտությունների ուսուցման և փոխանցմաև համակարգված գործընթաց։ Էկոլոգիական դաստիարակությունն իրականացվում է ընտանիքի, նախադպրոցական և ուսումնական հաստատությունների համատեղ գործունեության միջոցով։ Էկոլոգիական դաստիարակության էկոլոգիական մշակույթի հիմքն է և սերտորեն կապված է էկոլոգիական ուսուցման հետ։

Բնակչության Էկոլոգիական դաստիարակությունը կարգավորվում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքով (2001)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png