Էլ–Ամառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք֊հնավայր
Էլ-Ամառնա
العمارنة
Amarna Musee.jpg
Էլ֊Ամառնայի թանգարան
27°39′42″ հս. լ. 30°54′20″ ավ. ե. / 27.661667° հս. լ. 30.905556° աե. ե.
Երկիր Եգիպտոս Եգիպտոս
Ժամային գոտի UTC+2
##Էլ–Ամառնա (Եգիպտոս)
Red pog.png

Էլ–Ամառնա (Թել էլ Ամառնա, արաբ․՝ تل العمارنة‎‎), հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպտոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտամունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպտոսում, այժմյան Ամառնա բնակավայրի մոտ։ Հիմնադրել է էխնաթոն (Ամեն հոթեպ IV) փարավոնը (մ. թ. ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն։

Էլ–Ամառնայի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գտնվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները։

Պահպանվել են Նոր թագավորության շրջանի պալատներ (Նեֆերտիտի թագուհու պալատը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղքատների և քանդակագործների թաղամասերը (ճարտարապետ Թութմոսի արվեստանոցում հայտնաբերվել են էխնաթոնի և Նեֆերտիտիի հայտնի արձանները), դամբարաններ, բույսերի, կենդանիների, կենցաղային և այլ պատկերներով որմնանկարներ։ Քաղաքի մոտ, ժայռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն։

Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և էխնաթոնի մահից հետո՝ լքվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png