Էլլի Գուլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ellie Goulding 2011.jpg

Ելենա Ջեյն Գուլդինգ (անգլ.՝ Elena Jane Goulding, ծնվ.` 1986, դեկտեմբերի 30, Հերեֆորդ, Անգլիա), անգլիացի երգչուհի և երգահան։ Հայտնի դարձավ` BBC Sound of 2010-ի հարցման ժամանակ զբաղեցնելով առաջին հորիզոնականը և հաղթելով «BRIT Awards»-ի «Քննադատների ընտրություն» անվանակարգում (2010)։ 2009 թ. կնքել է պայմանագիր Polydor Records-ի հետ։ 2009 թվականին թողարկել է իր դեբյուտային` «Lights» ալբոմը։ Հասել է բավականին մեծ հաջողության բրիտանական շոու-բիզնեսում։

Կենսագրությունը[խմբագրել]

Ծնվել է Հերեֆորդում, Անգլիա, Արթուր և Թրեյսի Գուլդինգների ընտանիքում։ Էլլին 2-րդն էր 4 երեխաներից (ունի 2 քույր և եղբայր)։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա 5 տարեկան էր։ 9 տարեկանում Էլլին սովորեց կլառնետ նվագել, 14 տարեկանում սովորեց կիթառ նվագել, իսկ 15 տարեկանում սկսեց երգեր գրել։

Անձնական կյանքը[խմբագրել]

2010 թվականին Էլլի Գուլդինգը հանդիպում էր BBC Radio 1-ի DJ Գրեգ Ջեյմսի հետ։

2012 թվականին Էլլին հայտարարեց, որ հանդիպում է երաժիշտ, պրոդյուսեր Սկրիլլեքսի հետ։ Նրանց հարաբերությունները երկար չտևեցին, քանի որ ակտիվ համերգային գործունեությունը և տարբեր աշխարհամասերում բնակվելը խանգարում էր նրանց։

Սկավառակագրություն[խմբագրել]

  • 2010։ Lights / Bright Lights
  • 2012։ Halcyon
  • 2009։ An Introduction to Ellie Goulding
  • 2010։ iTunes Festival: London 2010
  • 2010։ Run Into the Light
  • 2011։ Ellie Goulding: Live at Amoeba San Francisco

Արտաքին հղումներ[խմբագրել]

Commons-logo.svg

elliegoulding.com/ − Էլլի Գուլդինգ պաշտոնական կայք