Էլի Ժոզեֆ Կարտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլի Ժոսեֆ Կարտանից)
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կարտան (այլ կիրառումներ)

Էլի Ժոզեֆ Կարտան (ապրիլի 9, 1869-մայիսի 6, 1951, Դոլոմյե, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս։ Փարիզի Գլխավոր Ասամբլեայի անդամ։

1891 թվականին ավարտել է Բարձրագույն նորմալ դպրոցը։ 1912 թվականին դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են անընդհատ խմբերի, դիֆերենցիալ հավասարումների տեսություններին, դիֆերենցիալ երկրաչափությանը։ 1894-ին հիմնել է Լիի խմբերի հանրահաշվական տեսությունը, 1913-ին կառուցել է Լիի կիսապարզ խմբերի ներկայացումների տեսությունը, հետագայում Լիի խմբերը կապել է դիֆերենցիալ երկրաչափության և տոպոլոգիայի հետ։ 1899-ից 1902 թվականներին ստեղծել է, այսպես կոչված, արտաքին ձևերի տեսությունը, որը նրան հնարավորություն տվեց լուծել Պֆաֆի հավասարումների համատեղության հարցը։ Բազմաչափ տարածությունների դիֆերենցիալ երկրաչափությունում կառուցել է աֆինական, պրոյեկտիվ և կոնֆորմ կապակցվածություններ ունեցող ընդհանրացված տարածություններ, տվել է շարժական ռեպերի ընդհանուր մեթոդը, որը արտաքին ձևերի մեթոդի հետ երկրաչափական պրոբլեմների լուծման արդյունավետ միջոց է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png