Էլիզաբեթ Օլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Օլսեն
անգլ.՝ Elizabeth Chase Olsen
Էլիզաբեթ Օլսենը 2014 թվականին՝ Comic Con-ի ժամանակ
Հասակը168 սմ
Ծնվել էփետրվարի 16, 1989 (35 տարեկան)
ԾննդավայրՇերման Օուքս, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց, Քեմփբել Հոլի դպրոց, Լոս Անջելեսի կատարողական արվեստների բարձրագույն դպրոց և ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա[1]
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ
ԱզգությունԱմերիկացի
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ակտիվ շրջան1993-այժմ
ԸնտրանիԼուռ տունը
Մարթա, Մերսի, Մեյ, Մառլեն
Լիբերալ արվեստներ

Էլիզաբեթ Չեյս Օլսեն,(անգլ.՝ Elizabeth Chase Olsen, փետրվարի 16, 1989(1989-02-16)[2][3][4], Շերման Օքս, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Նրա առաջխաղացումը տեղի ունեցավ 2011 թ.-ին, երբ նա նկարահանվեց թրիլլեր Մարթա,Մարսի,Մեյ,Մառլեն դրամայում, որի համար, ի թիվս այլ մրցանակների, արժանացավ <<Choice Movie Award for Best Actress>> և <<Independent Spirit Award for Best Female Lead>> մրցանակներին։ Դրանից հետո նա նկարահանվել է «Լուռ տունը» (2011), «Լիբերալ արվեստները» (2012), «Օլդբոյ» (2013), «Գոդզիլա» (2014), «Ես լույս եմ տեսել» (2015), «Wind River» (2017) և «Ingrid Goes West» (2017) ֆիլմերում։

Օլսենի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են «Լուռ տունը», «Լիբերալ արվեստները», ինչպես նաև մեծ հաջողություն արձանագրած «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» հոգեբանական թրիլլերը, որում կատարած դերակատարման համար դերասանուհին արժանացել է բազմաթիվ մրցանակների[5][6]։

Նա աշխարհին հայտնի է դարձել Marvel Cinematic Universe-ում՝ կերտելով Վանդա Մաքսիմոֆֆի` Ալ Վհուկի կերպարը։ Օլսենն իր դեբյուտը կատարել է Կապիտան Ամերիկա. Ձմռան զինվորը ֆիլմում։ Դրանից հետո շարունակելով կերտել Ալ Վհուկի դերը՝ նա նկարահանվել է Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը|Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը]], Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ, Վրիժառուները. Անվերջության պատերազմ, Վրիժառուները. Վերջնախաղ ֆիլմերում։

Կրթություն և վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբեթը ծնվել է Շերման Օակսում` Կալիֆոռնիա։ Անձնական մենեջեր` Ջարնեթ և հիպոթեկային բանկիր` Դեյվիդ Օլսենի կրտսեր դուստրն է։ Նա Մերի-Քեյթ և Էշլի Օլսենների կրտսեր քույրն է, ովքեր դեռ մանկուց ճանաչում էին ձեռք բերել ֆիլմերում և հեռուստահաղորդումներում նկարահանվելու շնորհիվ։ Էլիզաբեթն ունի նաև ավագ եղբայր` Թրենթ Օլսենը, և երկու խորթ կրտսեր քույր և եղբայր։ Նրա ծնողները բաժանվել են 1996 թվականին։ Օլսենների ընտանիքը ունի նորվեգական և անգլիական արմատներ։

Մանուկ հասակում նա հաճախել է բալետի և վոկալի դասերի։ Նրա դերասանական կարիերան սկսվել է մանկուց, երբ նա առաջին անգամ նկարահանվել է իր ավագ քույրերի ֆիլմում։ Մինչև 2011 թվականը նա փոքրիկ դերեր է կատարել` «Երջանիկ օրեր` Վայրի արևմուտքում» ֆիլմում, ինչպես նաև «Մերի-Քեյթի և Էշլիի արկածները» հեռուստաշոուում։ Երբ նա դեռ չորրորդ դասարանում էր, նա սկսեց հաճախել տարատեսակ ֆիլմերի լսումների։ Այնուհետև նա ընդունվել է` Campbell Hall դպրոց, որտեղ էլ սովորել է մինչև 12-րդ դասարան։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել և շարունակել է ուսումը` New York University Tisch School of the Arts-ում։ 2009 թվականին նա սովորել է`Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա իր դերասանական կարիերան սկսել է 4 տարեկան հասակում ՝ նկարահանվելով իր ավագ քույրերի ֆիլմերում և հեռուստատեսային հաղորդումներում։ Նա նաև մասնակցել է «Լրտես երեխաները» ֆիլմի լսումներին, սակայն մնացել է առանց դերի։ 2004 թվականին նա ցանկանում էր ավարտել իր դերասանական կարիերան իր ավագ քրոջ` Մերի-Քեյթի առողջական խնդիրների պատճառով։ Էլիզաբեթը զգալի ճանաչում ձեռք բերեց՝ նկարահանվելով «Մարթա, Մարսի, Մեյ, Մառլեն» հոգեբանական թրիլլերում, որում կատարած դերակատարման համար առաջադրվել է բազմաթիվ մրցանակների։ Այնուհետև նա նկարահանվել է «Լուռ տունը» ֆիլմում, որը ստացավ բազմաթիվ կարծիքներ` քննադատների կողմից, սակայն Էլիզաբեթի դերակատարումը ստացավ դրական արձագանքներ։ Նա նաև հայտնվել է Կառլոտտայի`«Թագուհին» երաժշտական տեսահոլովակում։ Էլիզաբեթ Օլսենը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Կարմիր Լույսեր», «Շատ լավ աղջիկներ», «Լիբերալ արվեստներ»։

2013 թվականի հունվարին, Օլսենը առաջադրվեց BAFTA Rising Star մրցանակի համար։ Նա 2013 գլխավոր դերով հանդես է եկել Հարավկորեական` «ՕլդԲոյ» ֆիլմի ամերիկյան կրկնօրինակում, խաղալով` Մարի Սեբաստիանի կերպարը։ Նա նաև կերտել է գրող Էդի Պարկերի դերը` «Սպանիր քո սիրելիներին» ֆիլմում։ Այնուհետև 2013 թվականին խաղալով «Թերեզա Ռակեն» ֆիլմում, գլխավոր դերում հանդես է եկել Թերեզա Ռակենի կերպարով։ 2014-ին նկարահանվել է հանրահայտ «Գոդզիլլա» ֆիլմում։

Այնուհետև նա պայմանագիր է կնքել կազմակերպության հետ և միացել է Մարվելի դերասանական անձնակազմին, կերտելով` Վանդա Մաքսիմոֆֆի, նույն ինքը`Ալ Վհուկի կերպարը։ Մարվելի շրջանակներում նա առաջին անգամ մեծ էկրանին է հայտնվել 2015 թվականին նկարահանված` «Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը» ֆիլմում։ Ինչից հետո շարունակելով կերտել Ալ Վհուկի դերը ՝ նա նկարահանվել է Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ (2016)», Վրիժառուները. Անվերջության պատերազմ (2018), Վրիժառուները. Վերջնախաղ (2019) ֆիլմերում։

Այնուհետև նա նկարահանվել է` «Ես տեսա լույսը», «Քամոտ Գետը», «Կոդախրոմ», «Ինգրիդը գնում է արևմուտք» ֆիլմերում։

2018 թվականի վերջին Դիսնեյ+ կազմակերպությունը հայտարարեց, որ պատրաստվում է նկարահանել հեռուստասերիալ` Ալ Վհուկի և Վիժնի մասին, լուրերը հաստատվեցին 2019 թվականի ապրիլին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-ին հարաբերությունների մեջ է եղել Ալեքսանդր Սկարսգարդի հետ։

2015-ին շշուկներ էին պտտվում Էլիզաբեթի և Թոմ Հիդելսթոնի հարաբերությունների վերաբերյալ։

2013-2015 ընկած ժամանակահատվածում նա հարաբերությունների մեջ էր գտնվում` Բոյդ ՀոլԲրուքի հետ, նրանք նշանվեցին 2014 թվականին, սակայն մեկ տարի անց բաժանվեցին։

2017 թվականի մարտից հարաբերությունների մեջ է Ռոբբի Առնեթթի հետ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
2011 Մարտա,Մարսի,Մեյ,Մառլեն Մարտա
Լուռ Տունը Սառա
Խաղաղություն, սեր և անհասկացողություն Զոյի
2012 Կարմիր Լույսեր Սալլի Օուեն
Լիբերալ արվեստներ Զիբբի
2013 Սպանիր քո սիրելիներին Էդի Պարկեր
Շատ լավ աղջիկները Գերրի Ֆիլդս
Թերեզա Ռակեն Թերեզա Ռակեն
ՕլդԲոյ Մարի Սեբաստիան
2014 Գոդզիլլա Ելլի Բրոդի
Կապիտան Ամերիկա. Ձմռան զինվորը Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ
2015 Ես տեսա լույսը Աուդրի Վիլլիամս
Վրիժառուները. Ալտրոնի դարաշրջանը Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ
2016 Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ
2017 Ինգրիդը գնում է արևմուտք Թեյլոր Սլոան
Քամոտ գետը Ջեյն Բեններ
Կոդախրոմ Զոյի Կերն
2018 Վրիժառուները. Անվերջության պատերազմ Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ
2019 Վրիժառուները. Վերջնախաղ Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ
2021 Doctor Strange in the Multiverse of Madness Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1994 Երջանիկ օրեր` Վայրի արևմուտքում Ավտոմեքենայում նստած աղջիկը
2016 Հարբած պատմություն Նորմա Կոպպ
2017 HarmonQuest Սթիրրիպ
2018-այժմ Ցավակցում եմ ձեր կորստի համար Լի Շո
2020 ՎանդաՎիժն Վանդա Մաքսիմոֆֆ/Ալ Վհուկ

Կարճամետրաժ ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր
1993 Մեր առաջին տեսանյութը Էլիզաբեթ Օլսեն
Olsen Twins Mother's Day Special Էլիզաբեթ Օլսեն
1994-1996 Մերի-Քեյթի և Էշլիի արկածները Էլիզաբեթ Օլսեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.nytimes.com/2011/10/16/movies/elizabeth-olsen-in-martha-marcy-may-marlene.html
  2. Internet Broadway Database — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. Վիլսոն, Սթեյսի (21). «Օլսեն երկվորյակների կրտսեր քույրը կատարում է իր դեբյուտը». «Reuters.com». Թոմսոն Ռեյթերս. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: Unknown parameter |month= ignored (օգնություն)
  6. «Էլիզաբեթ Օլսեն՝ 5 բան, որոնք պետք է իմանալ». «Հոլիվուդ ռեպորտեր». 2011 թ․ հունվարի 24. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]