Էլզա Տրիոլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլզա Յուրիի Տրիոլե
ֆր.՝ Elsa Triolet[1]
Ծննդյան անունԷլզա Յուրիի Կագան
Ծնվել է1896 սեպտեմբերի 24
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էհունիսի 16, 1970(1970-06-16) (տարիքը 73)
Վախճանի վայրՖրանսիա Ֆրանսիա
ԳերեզմանMoulin de Villeneuve
Գրական անունLaurent Daniel[3] և Èlʹza Ûrʹevna Triole[3]
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն և ֆրանսերեն
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ3228512?
Պարգևներ
ԱմուսինԼուի Արագոն
Изображение автографа
 Elsa Triolet Վիքիպահեստում

Էլզա Տրիոլե (Տրիոլե–Արագոն, Triolet-Aragon, 1896, Մոսկվա-1970, Սենտ–Առնու–ան–Իվլին), ֆրանսիացի կին գրող, Լիլիա Բրիկի քույրը։ Կրթությամբ՝ ճարտարապետ։

1919 թվականին ապրել է Փարիզում, հաճախ այցելել է ԽՍՀՄ։ 1928 թվականից Լ․ Արագոնի կինը։ Էլզա Տրիոլեի առաջին ստեղծագործությունները գրված են ռուսերեն («Թսփթիում», 1925 և այլն)։ Ֆրանսերեն առաջին գիրքը «Բարի երեկո, Թերեզա» (1938) վեպն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) տարիներին Էլզա Տրիոլե մասնակցել է Դիմադրության շարժմանը, նրա գրքերը տպագրվել են ընդհատակյա հրատարակչություններում։ Ֆրանսիական պարտիզանների անձնազոհ պայքարին են նվիրված «Մահուդը փչացնելու համար՝ տուգանք 200 ֆրանկ» (1945) ժողովածուում ամփոփված պատմվածքները։ «Զինված ուրվականներ» (1947) վեպը նախազգուշացնում է ֆաշիզմի վերածնման վտանգից։ Էլզա Տրիոլե գրել է նաև շատ այլ վեպեր, առաջադրել է մարդու երջանկության համար պայքարելու հարցեր («Վար դեր ապառիկով», 1959, «Հոգի», 1963, «Նեյլոնի դար» շարքից), արծարծել պատմական ճշմարտության լուսաբանման, ժամանակակից աշխարհում արվեստի վերափոխիչ դերի խնդիրներ («Հուշարձան», 1957, «Մեծն երբեքը», 1965, «Լսեք, տեսեք», 19681970 թվականին հրատարակվել է «Սոխակը լռում է լուսաբացին» քնարական վեպը։ Էլզա Տրիոլե եղել է ռուս դասական և սովետական գրականության պրոպագանդիստ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1967

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Триоле Эльза // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Mémoire des hommes (ֆր.) — 2003.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Տրիոլե» հոդվածին։