Էլեն Ալիս Թերրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլեն Արիս Տերրիից)
Էլեն Ալիս Թերրի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1847(1847-02-27)[1][2][3][…]
ԾննդավայրԿովենտրի, Warwickshire[4]
Մահացել էհուլիսի 21, 1928(1928-07-21)[1][2][3][…] (81 տարեկան)
Մահվան վայրSmall Hythe, Tenterden, Ashford, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, impresario և գրող
ԱմուսինՋորջ Ֆրեդերիկ Ուոթս[5], James Carew?[5], Edward William Godwin?[5] և Charles Clavering Wardell Kelly?[5]
Ծնողներհայր՝ Benjamin Terry?[2][5], մայր՝ Sarah Ballard?[2][5]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի Մեծ խաչի տիկին
ԵրեխաներEdith Craig?[5] և Էդվարդ Գորդոն Քրեյգ[5]
Ստորագրություն
Изображение автографа
 Ellen Terry Վիքիպահեստում
Էլեն Տերրին «Լեդի Մակբետ»-ի դերում

էլեն Ալիս Թերրի (անգլ.՝ Dame Alice Ellen Terry, (փետրվարի 27, 1847(1847-02-27)[1][2][3][…], Կովենտրի, Warwickshire[4] - հուլիսի 21, 1928(1928-07-21)[1][2][3][…], Small Hythe, Tenterden, Ashford, Քենթ, Քենթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։

Ծնվել է դերասանների ընտանիքում։ Ինը տարեկանից հանդես է եկել բեմում, կատարել դերեր։ 1859-1863, 1867-1868 թվականներին հյուրախաղերով շրջագայել է երկրում։ 1878-1902 թվականներին եղել է «Լիցեում» թատրոնի (ղեկավար Հ․ Իրվինգ, Տերրիի մշտական խաղընկերը մինչև 1898 թվականը) առաջատար դերասանուհին։ Տերրիի արվեստը դեմոկրատական էր, տոգորված մարդասիրությամբ, անկեղծությամբ։ Դերերից են՝ Մարգարիտ (Գյոթեի «Ֆաուստ»), Օֆելյա, Պորցիա, Վիոլա, Բեատրիչհ (Շեքսպիրի «Համլետ», «Վենետիկի վաճառականը», «Տասներկուերորդ գիշեր», «Ոչնչից մեծ աղմուկ»)։ 1902-1903 թվականներին ղեկավարել է «Իմպիրիալ» թատրոնը, ուր իր որդու՝ Դ․ Քրեյգի հետ բեմադրել է Իբսենի «Մարտիկները Հելգելանդում» (կատարել է Ցորդիսի դերը) և Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» պիեսները։ 1906 թվականին «Կորտ» թատրոնում խաղացել է Լեդի Սեսիլի դերը «Կապիտան Բրսաբաունդի արարքը» պիեսում, որը Տերրիի համար գրել է Բերնարդ Շոուն։ 1910 թվականից Անգլիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում հանդես է եկել Շեքսպիրի մասին դասախոսություններով, զուգահեռ խաղացել հատվածներ նրա պիեսներից։ Տերրիի քույրերը՝ Քեյթ Տերրին (1844-1924), Ֆլորենս Տերրին (1854-1896), Մարիոն Տերրին (1856-1930), և եղբայրը՝ Ֆրեդ Տերրին (1863-1933), եղել են դերասաններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Ալիս Թերրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 688