Էլեկտրամագնիսական կոնտակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաբևեռ էլեկտրամագնիսական կոնտակտորի սխեմա. 1,2. կոնտակտներ, 3. խարիսխ, 4. միջուկ, 5. էլեկտրամագնիսի փաթույթ, 6. աղեղմարիչ հարմարանք, 7. էլեկտրական հոսանք:

Էլեկտրամագնիսական կոնտակտոր, էլեկտրական ապարատ՝ հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրական ուժային շղթաների հաճախակի միացումների և անջատումների համար (մինչև 1500 փոխանջատում մեկ ժամում)։ Կիրառվում է էլեկտրական մեքենաների և ապարատների հեռակառավարման համար, երբ հոսանքի ուժը չի անցնում 1 կա-ից։

Էլեկտրամագնիսական կոնտակտորի հիմնական տարրերն են՝ գլխավոր կոնտակտները, աղեղմարիչ հարմարանքը և հաղորդակը (սովորաբար էլեկտրամագնիսական)։ Կարճ միացված ասինխրոն շարժիչների համար նախատեսված էլեկտրամագնիսական կոնտակտորները կոչվում են մագնիսական գործարկիչներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png