Էլեկտրական մեքենայի կոլեկտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրական մեքենայի կոլեկտոր (լատին․՝ collector՝ հավաքիչ), հաճախականության մեխանիկական փոխակերպիչ, որը կոնստրուկտիվորեն միացվում է էլեկտրական մեքենայի ռոտորին։ Կոլեկտորը բաղկացած է պղնձե սեղանաձև թիթեղներից, որոնք էլեկտրականապես մեկուսացված են իրարից և ռոտորի իրանից։ Յուրաքանչյուր թիթեղ միացվում է խարսխի փաթույթի մեկ կամ մի քանի գալարներին։ Խարսխի փաթույթը արտաքին էլեկտրական ցանցին միացվում է ածխե կոնտակտային խոզանակներով, որոնք խարսխի պտտման ժամանակ հերթով շփվում են կոլեկտորի թիթեղներին։ Առավել տարածված են գլանային, սակավ՝ սկավառակային կոլեկտորները։ Էլեկտրաշարժիչներում կոլեկտորի առկայությունը թույլ է տալիս լայն սահմաններում սահուն և խնայողաբար կարգավորել պտտման հաճախականությունը։ Թերություններն են՝ էլեկտրատեխնիկական պղնձի մեծ ծախսը, կայծարձակումը, մաշումը (խոզանակների շփումից)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 511