Էլեկտրական աթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սինգ Սինգ բանտի էլեկտրական աթոռ

Էլեկտրական աթոռ (անգլ.՝ electric chair), հարմարանք, որի միջոցով ԱՄՆ-ի մի քանի նահանգներում իրականացնում են մահապատիժ։

Դատապարտյալին կյանքից զրկելու համար օգտագործվում է էլեկտական հոսանք, որը բաց է թողնվում նրա մարմնի միջով։ Աթոռը հայտաբերվել է Գարոլդ Բրաունի կողմից։ Էլեկտրական աթոռը առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում` Նյու Յորք նահանգում, 1890 թ. օգոստոսի 6-ին։ 11 տարի անց այդ բանտի էլեկտրական աթոռի վրա էլ մահապատժի ենթարկվեց Լեոն Չոլգոշը` նախագահ Մակ-Կինլիին սպանողը։

20-րդ դարի ընթացքում այն օգտագործվել է 26 նահանգներում, սակայն վերջին տասնամյակում այն փոխարինվեց այլ մահապատժի միջոցներով և այժմ օգտագործվում է շատ հազվադեպ : 1952-1976 թթ. նաև Ֆիլիպիններում էօգտագործվել։