Էլեկտրաախտորոշում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրաախտորոշում, էլեկտրադիագնոստիկա, նյարդերի և մկանների ֆունկցիոնալ վիճակի հետազոտումը հաստատուն (գալվանական) և փոփոխական (ընդհատվող ինդուկցիոն) հոսանքներով գրգռելիս։ Առողջ մկանը գրգռմանը պատասխան կծկվում է արագ և ուժեղ, իսկ ախտահարվածը՝ դանդաղ, թույլ։ Քանակական փոփոխությունները որոշելու համար համեմատում են առողջ և ախտահարված հատվածների էլեկտրադրդողականության շեմքերը։ էլեկտրոդները տեղադրվում են հատուկ («շարժական») կետերում։ Ֆրանսիացի գիտնական Գ. Դյուշենը մարմնի մակերևույթի վրա հայտնաբերել ու նկարագրել է յուրաքանչյուր մկանի և նյարդի համար էլեկտրական առավել դրդողական կետերը։ Կիրառվում է մկանային և նյարդային համակարգերի հիվանդություններն ախտորոշելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 10