Էլաստիկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլաստիկություն (հուն. ελαστδς-ճկուն), փոքր ճիգերի դեպքում նյութի կամ առարկայի առաձգական դարձելի զգալի դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է (առանց քայքայվելու)։ Այս հատկությունը նման է առաձգականությանը, և շատ լեզուներում (անգլ., գերմ., ֆրանս.) էլաստիկություն հենց առաձգականություն էլ նշանակում է, սակայն ռուսերենում, ինչպես և հայերենում, այդ բառը փոքր ինչ այլ նրբիմաստ է ստացել՝ արտահայտելով վերը նշված իմաստը։ Անհրաժեշտ էլաստիկություն ապահովվում է նյութի (օրինակ, ռետինները, որոնց էլաստիկությունը պայմանավորված է մոլեկուլային կառուցվածքով) կամ կոնստրուկցիայի (օր. զսպանակ) համապատասխան ընտրությամբ։ Մեծ էլասաիկությունը նյութի՝ դարձելի մեծ դեֆորմացիայի ենթարկվելու հատկությունն է՝ առաձգականության մոդուլների փոքր արժեքների դեպքում, բնորոշ է բարձրամոլեկուլային նյութերին (բարձրապոլիմերներին) և որոշ կոլոիդ համակարգերի։ Սովորական ձգման դեպքում մեծ էլաստիկությամբ նյութերի դարձելի դեֆորմացիայի մեծությունը կարող է հասնել հարյուրավոր տոկոսների, իսկ այդ նյութերի առաձգականության մոդուլը մոտ 10000 անգամ ավելի փոքր է, քան մետաղ ներինը։

Աղբյուրներ[խմբագրել]

http://www.youtube.com/watch?feature=plpp&v=k69-203mXAQ