Էթիլմեթիլսուլֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էթիլմեթիլսուլֆոնը սուլֆոնների հետաքրքիր ներկայացուցիչ, որը սիմետրիկ մոլեկուլ է։ Սուլֆոնների ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում շնորհիվ դրանց յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկությունների և կենսաբժշկական նշանակության։ Մասնավորապես, դիմեթիլսուլֆոնը մարդու օրգանիզմում տրանսպորտային մոլեկուլ է հանդիսանում էլեմենտար ծծմբի համար։

Սուլֆոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ունենալով բարձր դիէլեկտրիկ թափանցելիություն և դիպոլ մոմենտ, վերջին տարիներին լայնորեն կիրառվում են լիթիումական մարտկոցներում` որպես լուծիչներ։ Այդ իսկ պատճառով սուլֆոնների և դրանց լուծույթների կառուցվածքային առանձնահատկությունների պարզաբանումը մոլեկուլային մակարդակով հնարավոր է միայն տարբեր էքսպերիմենտալ և տեսական մեթոդների կիրառմամբ։

Սույն աշխատանքի նպատակն է հաշվարկել էթիլմեթիլսուլֆոնի երկրաչափական և սպեկտրալ պարամետրերը Gaussian 03 ծրագրային փաթեթի օգնությամբ։ Ստացված արդյունքները համեմատվել են դիմեթիլ- և դիէթիլսուլֆոնի հատկությունների հետ։ Առաջին անգամ հաշվարկվել է էթիլմեթիլսուլֆոնի պոտենցիալ էներգիայի կախվածությունը SCCH երկնիստ անկյունից։ Էթիլմեթիլսուլֆոնի ամենակայուն կոնֆորմերի երկրաչափական պարամետրերի և տատանողական հաճախությունների հաշվարկը կատարվել է Հարտրի-Ֆոկի սահմանափակ մեթոդով` RHF/6-311G(d,p) բազիսով։ Ցույց է տրվել, որ S=O խմբի վալենտական տատանման հաճախությունները էթիլմեթիլսուլֆոնի դեպքում, համեմատած դիմեթիլսուլֆոնի, տեղաշարժվում են դեպի ցածր հաճախության տիրույթ` պայմանավորված S=O կապերի ավելի բևեռային բնույթով։

Ծծումբ պարունակող միացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

սուլֆօքսիդների և սուլֆոնների, ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում շնորհիվ նրանց յուրօրինակ ֆիզիկաքիմիական հատկությունների, և այն հանգամանքի, որ նրանք կարող են կիրառվել ոչ միայն քիմիական, այլև զանազան կենսաբժշկական ոլորտներում։ Դիմեթիլսուլֆոնը (ԴՄՍՕ2) հանդիսանում է մթնոլորտային դիմեթիլսուլֆիդի (ԴՄՍ) օքսիդացման արդյունք։ Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, դիմեթիլսուլֆոնը կարող է փոխազդել ջրի հետ և աջակցել մթնոլորտում աէրոզոլների առաջացմանը, որոնք հիմք են ծառայում ամպերի գոյացմանը[1]։ ԴՄՍՕ2 ունի նաև մեծ կենսաբժշկական նշանակություն[2], այն օրգանիզմում տրանսպորտային մոլեկուլ է հանդիսանում էլեմենտար ծծմբի համար և ծծմբի աղբյուր ամինոթթուների՝ մեթիոնինի և ցիստեինի համար։ ԴՄՍՕ2-ի կառուցվածքային և սպեկտրալ հատկությունները ուսումնասիրվել են զանազան հեղինակների կողմից[2]։

ԴՄՍՕ2-ը կամ մեթիլսուլֆոնիլմեթան[խմբագրել | խմբագրել կոդը]

պրիզմայանման բյուրեղային նյութ է, մոլեկուլային զանգվածը 93.14 գ է, հալման ջերմաստիճանը՝ 1090C, իսկ եռման ջերմաստիճանը՝ 2350C: Այն լուծվում է ջրում և օրգանական լուծիչներում։ Դիմեթիլսուլֆիդի, դիմեթիլսուլֆօքսիդի (ԴՄՍՕ) և դիմեթիլսուլֆոնի մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքը, S-O կապի բնույթը պարզաբանելու համար իրականացվել է այդ մոլեկուլների երկրաչափության օպտիմիզացման և էլեկտրա¬ստա¬տիկ պոտենցիալի հաշվարկներ՝ խտության ֆունկցիոնալի B3PW91 մեթոդի օգնությամբ[3]։ Ցույց է տրվել, որ ԴՄՍ<ԴՄՍՕ< ԴՄՍՕ2 շարքում մեծանում է դիպոլ մոմենտը, քանի որ ԴՍՍՕ-ից ԴՄՍՕ2-ի անցման ժամանակ ծծմբի բրգանման կոնֆիգուրացիան վերափոխվում է տետրաէդրալի, և ԴՄՍՕ2-ի երկու ուժեղ բացասական կենտրոնները և չորս ուժեղ դրական կենտրոնները բերում են մեծ դիպոլ մոմենտի արժեքին։ ԴՄՍՕ2-ի բյուրեղային, գազային և հալույթ վիճակների, ինչպես նաև տարբեր (Ar, Kr և N2) մատրիցաներում ԴՄՍՕ2-ի տատանողական սպեկտրների անալիզը տրվել է[4] աշխատանքում։ Իրականցվել են հիմնական տատանումների վերագրումները։

Էթիլմեթիլսուլֆոնի տարբերություն ԴՄՍՕ2-ից[խմբագրել | խմբագրել կոդը]

գրականության մեջ լիովին բացակայում են տվյալներ հաջորդ հոմոլոգների, մասնավորապես էթիլմեթիլսուլֆոնի վերաբերյալ։ Վերջին տարիներին էթիլմեթիլսուլֆոնը լայնորեն կիրառվում է լիթիումական մարտկոցներում որպես լուծիչ[5]։ Ցույց է տրվել, որ լիթիումի աղ/սուլֆոն համակարգը հանդիսանում է էլեկտրոլիտային համակարգ, այն պարունակում է ինչպես սոլվատացված իոններ, այնպես էլ կոնտակտային իոնական զույգեր, և ցուցաբերում է բարձր տեսակարար էլեկտրահաղորդականություն։ Այդ իսկ պատճառով էթիլմեթիլսուլֆոնի և նրա լուծույթների ուսումնասիրություններ, ինչպես փորձարարական, այնպես էլ հաշվարկային մեթոդների կիրառմամբ բավական արդիական է։

Ներկայումս քվանտային քիմիայի և մոլեկուլային դինամիկայի մեթոդները լայնորեն օգտագործվում են ինչպես քիմիական, այնպես էլ կենսաբանական համակարգերի համակարգչային մոդելավորման համար։ Դա պայմանավորված է համակարգչային քվանտաքիմիական ծրագրերի զարգացման հետ։ Այդ ծրագրերից առավել տարածված են HyperChem և Gaussian 03 ծրագրերը։ Նշված ծրագրերը թույլ են տալիս հաշվարկել ոչ միայն մոլեկուլների երկրաչափական պարամետրերը, այլ նաև կանխատեսել ռեակցիաների ջերմէֆեկտները, ԻԿ և Ռաման սպեկտրները և այլն։ Ստորև քննարկված են քվանտաքիմիական ծրագրերում կիրառվող ուժային դաշտի մեթոդները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1. Berresheim H., Tanner D.J., Eisele F.L., Method for real-time detection of dimethyl sulfone in ambient air, Anal. Chem., 65 (21), 1993, p. 3168–3170.
  2. 2,0 2,1 2. Rose S.E., Chalk J.B., Galloway G.J., Doddrell D.M., Detection of dimethylsulfone in the human brain by in vivo proton magnetic resonance spectroscopy. Magn. Reson. Imaging, 18, 2000, p. 95-98.
  3. 6. Clark T., Murray J.S., Lane P., Politzer P., Why are dimethyl sulfoxide and dimethyl sulfone such good solvents? J. Mol. Model., 14, 2004, p. 689-697.
  4. 3. Givan A., Grothe H., Loewenschuss A. and Nielsen C., Infrared spectra and ab initio calculations of matrix isolated dimethyl sulfone and its water complex, Phys. Chem. Chem. Phys., 4, 2002, p. 255-263.
  5. Tretyakov D.O., Prisiazhny V.D., Gafurov M.M., Rabadov K.S., Kirillov S.A., Formation of contact ion pairs and solvation of Li+ ion in sulfones: phase diagrams, conductivity, Raman Spectra, and dynamics, J. Chem. Eng. Data, 55 (5), 2010, p. 1958–1964.