Էդվին Բլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվին Բլիս
Ծնվել է1848
ԾննդավայրԷրզրում
Մահացել է1919
Մասնագիտությունամերիկյան միսիոներ, խմբագիր
 Edwin Munsell Bliss Վիքիպահեստում

Էդվին Մանսել Բլիս (անգլ.՝ Edwin Munsell Bliss, 1848[1][2][3], Կարին, Օսմանյան կայսրություն - 1919[1][2][3]), ամերիկյան միսիոներ, խմբագիր։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ռոբերտ քոլեջում, այնուհետև շարունակել Եյլում (ԱՄՆ)։ Որպես Աստվածաշնչի ամերիկյան ընկերության գործակալ 1886-1888 թվականներին շրջագայել է Թուրքիայում, Եգիպտոսում, Պարսկաստանում և Պաղեստինում։ 1889-1891 թնականներին և 1904 թվականին խմբագրել է «Միսիոներական հանրագիտարանը» (ԱՄՆ), որի համար արժանացել է աստվածաբանության դոկտորի կոչման։ 1907 թվականից մինչև կյանքի վերջը ծառայել է Մարդահամարի գրասենյակում (Վաշինգտոն

Մի շարք աշխատությունների («Թուրքը Հայաստանում, Կրետեում և Հունաստանում», 1896, «Միսիոներության համառոտ պատմություն», 1897 և այլն) հեղինակ է։ Առավել հայտնի է «Թուրքիան և հայկական սարսափները» (1896) գիրքը, որն արևմտահայության 1894-1896 թվականների ջարդերի յուրատեսակ ժամանակագրություն է, որտեղ նա մանրամասն նկարագրում է թուրքական իշխանությունների իրականացրած այդ սպանդի պատմությունը՝ եզրակացնելով, որ Օսմանյան կայսրությունում կազմակերպված այդ առաջին զանգվածային կոտորածների նպատակն էր վերջ տալ տեղաբնիկ միակ քրիստոնյա փոքրամասնությանը, որն ի վիճակի էր վերահաստատել իր ինքնուրույնությունը։ Բլիսը գտնում էր, որ այդ ջարդերը նախօրոք կազմված ծրագրի մի մասն էին, որոնք իրականացնում էր թուրքական կառավարությունը քրիստոնյա պետությունների համաձայնությամբ ու իր քրիստոնյա հպատակների արտոնությունները «պաշտպանելու» հանդիսավոր խոստումներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Turkey and the Armenian Atrocities, Frezno, Cat, 1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվին Բլիս» հոդվածին։