Էդվարդ Չեմբեռլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Չեմբեռլին
անգլ.՝ Edward Hastings Chamberlin
Դիմանկար
Ծնվել էմայիսի 18, 1899(1899-05-18)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 16, 1967(1967-07-16)[1][2][3][…] (68 տարեկան)
Մահվան վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի համալսարան, Միչիգանի համալսարան և Այովայի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Տնտեսական և ֆինանսական գիտությունների թագավորական ակադեմիա
 Edward Hastings Chamberlin Վիքիպահեստում

Էդվարդ Հասթինգս (Հեյսթինգս) Չեմբեռլին (անգլ.՝ Edward Hastings Chamberlin, մայիսի 18, 1899(1899-05-18)[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ - հուլիսի 16, 1967(1967-07-16)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ), Քեմբրիջ, ամերիկացի տնտեսագետ, «Մենաշնորհային մրցակցության տեսության» հեղինակը։ Դասավանդել է Միչիգանի, Հարվարդի, Կոպենհագենի և Սորբոնի համալսարաններում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Չեմբեռլինի հայրը բողոքական պաստոր էր։ 1921 թվականին Էդվարդը ավարտել է Այովայի համալսարանը։ Մեկ տարի անց Միչիգանի համալսարանում ստացել է մագիստրոսական աստիճան։ 1927 թվականին Հարվարդի համալսարանում պաշտպանել է մենաշնորհային մրցակցության խնդիրների վերաբերյալ թեզը։ Մնացած ողջ գործունեությունը մինչև 1967 թվականը կապված է Հարվարդի համալսարանի հետ։ 1951 թվականին մեկնել է արևմտաեվրոպական երկրներ՝ տեսական նորարարությունների ներդրման հետ կապված։

1933 թվականին տպագրվում է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը» (անգլ.՝ The Theory of Monopolistic Competition), գիրք, որ հանրահայտ դարձրեց Չեմբեռլինին։ 1933−1962 թվականների ընթացքում գիրքը վերահրատարակվել է ԱՄՆ–ում 8 անգամ։ Այն այժմ էլ տնտեսագիտության տեսության վերաբերյալ ամենահայտնի գրքերից մեկն է։ Այստեղ մանրամասն ներկայացվում է մոնոպոլիայի էությունը, մոնոպոլ գների ձևավորման պայմանները և մոնոպոլ շահույթի ստեղծման վերլությությունը։

Է․ Չեմբեռլինի կյանքում կարևոր փուլ դարձավ Հարվարդի համալսարանի տնտեսագիտության տեսության ամբիոնի վարիչ ընտրվելը (1939−19431948−1958 թվականներին Հարվարդի «The Quarterly Journal of Economics» ամսագրի խմբագիրն էր։ 1965 թվականին ընտրվել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի անդամ։ 1967 թվականին նրա պատվին տպագրվել է «Մենաշնորհային մրցակցության տեսությունը․ փոխներգործության հետազոտությունները» ժողովածուն։

Գիտական ժառանգությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Չեմբեռլինի հիմնական ներդրումը տնտեսագիտության մեջ համարվում է մենաշնորհային մրցակցության մոդելների ստեղծումը։ Սակայն 1950-ական թվականներին առաջացած խաղերի տեսությունը ստվեր գցեց Չեմբեռլինի տեսության արդիականության վրա։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Theory of Monopolistic Competition, 1933․
  • Monopolistic Competition Revisited, 1951․
  • Towards a More General Theory of Value, 1957․
  • The Theory of Monopolistic Competition։ A Reorientation of the Theory of Value. — Cambridge, MA։ Harvard University Press, 1962․

Առավել հայտնի հոդվածները գիտական ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Duopoly։ Values where sellers are few // The Quarterly Journal of Economics. 1929․
  • Advertising Costs and Equilibrium // Review of Economic Studies. 1944.
  • Proportionality, Divisibility and Economics of Scale // The Quarterly Journal of Economics. 1948.
  • An Experimental Imperfect Market // Journal of Political Economy. 1948.
  • Product Heterogeneity and Public Policy // American Economic Review. 1950.
  • Impact of Recent Monopoly Theory on the Schumpeterian System // The Review of Economics and Statistics. 1951.
  • Full Cost and Monopolistic Competition // Economic Journal. 1952.
  • The Product as an Economic Variable // The Quarterly Journal of Economics. 1953.
  • On the Origin of Oligopoly // Economic Journal. 1957.

Առավել հայտնի հոդվածները ժողովածուներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Some Aspects of Nonprice Competition — Role and Nature of Competition (Huegy, ed.). 1954.
  • Measuring the Degree of Monopoly and Competition — Monopoly and Competition and their Regulation (Chamberlin, ed.). 1954.
  • The Monopoly Power of Labor — Impact of the Union (Wright, ed.). 1957.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]