Էդվարդ Աթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ռաֆայելի Աթայան
Էդվարդ Աթայանի «Հոգի և ազատություն» գրքի շապիկը, հեղինակ՝ Փրինթինֆո
Ծնվել է1932 փետրվարի 10
Հայաստան Հայաստան Երևան
Մահացել էհունվարի 1, 2002(2002-01-01) (տարիքը 69)
Երևան
ԱզգությունՀայ
ՄասնագիտությունԼեզվաբանություն
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Գործունեության ոլորտլեզու[1], լեզվաբանական տիպաբանություն[1], pragmatics?[1], լեզվաբանություն[1], նշանագիտություն[1] և history of linguistics?[1]
Ալմա մատերԵրևանի օտար լեզուների ինստիտուտ
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
ՊարգևներՀՀ Մովսես Խորենացու մեդալ
ՀայրՌաֆայել Աթայան
Քաղվածքներ Վիքիքաղվածքում

Էդվարդ Ռաֆայելի Աթայան (փետրվարի 10, 1932(1932-02-10) կամ 1932[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2002(2002-01-01) կամ 2002[1], Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։

Արձակագիր, գրականագետ Ռաֆայել Աթայանի որդին։

Կենսագրական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թ. փետրվարի 10-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի օտար լեզուների ինստիտուտը և ԵՊՀ ասպիրանտուրան՝ ընդհանուր լեզվաբանություն մասնագիտացմամբ։ 1957 թ. մինչև կյանքի վերջը (2001) դասավանդել է և ամբիոններ է ղեկավարել ԵՊՀ-ում և Վ. Բրյուսովի անվան ինստիտուտում։ 1957-1962 թթ. եղել է ԵՊՀ ռոմանագերմանական ամբիոնի դասախոս, 1962-1968 թթ՝ այդ ամբիոնի դոցենտ, 1972-1977 թթ.՝ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 1986-1987 թթ.՝ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, 1987 թվականից՝ լեզուների տիպաբանության, ռուսաց լեզվի տեսության և մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1987-1993 թթ.՝ այդ ամբիոնի վարիչ։ 1968-1969 թթ. նա համալսարանում աշխատանքին զուգակցել է ընդհանուր լեզվաբանության ամբիոնի ղեկավարումը Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում։ Բանասիրական գիտությունների թեկնածու (1965), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1986), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (1996)։ 1993 թվականից եղել է Հայկական փիլիսոփայական ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ։

Էդվարդ Աթայանի հուշատախտակը Երևանի Աբովյանի փողոցի 31 շենքի պատին

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթայանը բազմաթիվ լեզվաբանական, փիլիսոփայական, նշանագիտական աշխատությունների հեղինակ է, աշխատությունները վերաբերում են լեզվի կառուցվածքային շարահյուսությանը։ Դրանցից են «Կառուցվածքային շարահյուսության առարկան և հիմնական հասկացությունները» (1968), «Լեզվական ոլորտի կազմակերպման և գործառման հայեցակերպերը» (1976), «Լեզվական աշխարհի ներքին կերպավորումը և արտաքին վերաբերությունը» (1981), «Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն» (1992), «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն» (1997) մենագրությունները։ Գրել է շուրջ 60 գիտական և մի շարք հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ տարբեր լեզուներից։

Աթայանի փիլիսոփայության առանցքն անհատի ազատ ստեղծագործելու իրավունքն է։ Ըստ Աթայանի՝ ազատությունն ապահովում է անհրաժեշտության և պատահականության դիալեկտիկ, միասնությունը։ Ազատության և անազատության փիլիսոփայության և նշանագիտական վերլուծությունը լրացվում է նաև հոգեբանական քննությամբ։ Աթայանի դիտարկման կիզակետում անհատի (նաև ազգային հանրույթի) հոգեբանությունն է («Ազատությունը որպես գաղափար և որպես իրականություն», 1992, ռուսերեն, «Առողջների հիվանդությունը. անազատության բնութաբանություն և տիպաբանություն, 1997, ռուսերեն, «Հոգի և ազատություն», 2005)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аспекты организации и функционирования языковой сферы.- Ереван, ЕГУ, 1976, 191 с.
  • Болезнь здоровых.- Ереван, С. Хаченц, 1997, 206 с.
  • Коммуникация и раскрытие потенций языкового сознания.- Ереван, Изд-во Ерев. ун-та, 1981, 60 с[4].

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[5]։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Աթայան Էդուարդ։ Անկախության իմաստը։ Հոդվածներ և թարգմանություններ.- Երևան։ Սարգիս Խաչենց-Փրինթինֆո, 2010.- 300 էջ.- (Ժամանակ և խոսք).- Ռուդոլֆ Շտայներ. Լեզուն և սոցիալական կյանքի եռանդամությունը (հատվածներ «Լեզվի երեք գոյակերպերը հասարակության մեջ» դասախոսությունից, 1919 թ.); Անհատականություն առանց անհատապաշտության (Ծաղկաքաղ «Անթրոպոս» ծաղկաքաղից); Մարդկային համակեցության հիմնահարցեր; Մարգարիտա Վոլոշինայի հուշերից (էջ 121-172)։
  • Աթայան Էդուարդ։ Հոգի և ազատություն։ Հոդվածներ և թարգմանություններ.- Երևան։ Սարգիս Խաչենց, 2005.- 619 էջ.- Բովանդ-ից՝ Վիլհելմ ֆոն Հումբոլդտ. Պետություն, անհատ, հաղորդայցում (հատվածներ «Պետության ազդեցության սահմանները որոշելու փորձ» գրքից, 1792); Ֆրիդրիխ Շիլլեր. Նամակներ մարդու գեղեցկաբանական դաստիարակության մասին; Ռուդոլֆ Շտայներ. Հայր մեր (աղոթքի ներփակ քննություն); Զավեշտականը և նրա կապը արվեստի ու կյանքի հետ; Նիկոլայ Բերդյաև. Սեռի և սիրո բնազանցությունը; Մոլեռանդության, ուղղափառության և ճշմարտության մասին; Պավել Ֆլորենսկի. Իդեալիզմի համամարդկային արմատները (հատվածներ 1908 թ. կարդացած դասախոսությունից); Բելա Համվաշ. Ջրհոսը; Գեորգի Գաչև. Հնդկաստանի պատկերացումները (հելլենական և գերմանական) (էջ 413-615)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  3. anunner.com Էդուարդ Աթայան Ռաֆայելի
  4. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Էդվարդ Աթայան». Վերցված է 2023 թ․ հունիսի 23-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Էդվարդ Աթայան հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Աթայան» հոդվածին։