Էդուար Դեմբովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուար Դեմբովսկի
Edward Dembowski
Ծնվել էմայիսի 31, 1822(1822-05-31)[1] Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էփետրվարի 27, 1846(1846-02-27)[2][3] (23 տարեկան) Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն
ԳերեզմանPodgórze Old Cemetery
Քաղաքացիություն Լեհաստան,  Ռուսական կայսրություն և  Կրակովի Հանրապետություն
Մասնագիտությունլրագրող, փիլիսոփա և գրական քննադատ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինլեհերեն[2]
Ամուսին(ներ)Aniela Dembowska?
ՀայրLeon Dembowski?
 Edward Dembowski Վիքիպահեստում

Էդուարդ Դեմբովսկի (լեհ.՝ Edward Dembowski, մայիսի 31, 1822(1822-05-31)[1], Վարշավա, Ռուսական կայսրություն և Klementowice, Gmina Kurów, Puławy County, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - փետրվարի 27, 1846(1846-02-27)[2][3], Պոդգուրզե, Կրակով, Կրակովի Հանրապետություն), լեհ հեղափոխական-դեմոկրատ, մատերիալիստ փիլիսոփա։

«Լեհ ժողովրդի համագործակցության» ընդհատակյա հայրենասիրական կազմակերպության հեղափոխական թևի ղեկավար։ 1842 թվականին Վարշավայում հիմնել է «Փշեգլյոն նաուկովի» (լեհ.՝ «Przeglad naukowy») ամսագիրը։ Մասնակցել է 1846 թվականի Կրակովի հեղափոխությանը։ Քննադատել է Հեգելի փիլիսոփայական համակարգի էկլեկտիզմը և դիալեկտիկայի վերացական բնույթը, գտնելով, որ դիալեկտիկան պետք է հիմնավորի գյուղացիության ազատագրման և կոմունիստական հասարակության ստեղծման գաղափարը։ Պահանջել է ստեղծել «հասարակ ժողովրդի շահերն արտահայտող փիլիսոփայություն»։ Դեմբովսկին հասարակական երևույթները բացատրել է իդեալիզմի դիրքերից, պատմության հիմնական շարժիչ ուժ է համարել մարդկային բանականությունը։ Դեմբովսկու գեղագիտությունը տոգորված է հեղափոխական ռոմանտիզմի գաղափարներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124478425 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդուար Դեմբովսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 340