Էդուարդ Օլբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Edward Albee.jpg

Էդուարդ Օլբի (անգլ.՝ Edward Albee; ծնվել է 1928թ. մարտի 12, Վաշինգտոն), ամերիկացի դրամատուրգ։ ԱՄՆ-ի Արվեստների ազգային ակադեմիայի անդամ (1966)։ Սովորել է Կոլումբիայի համալսարանում։

«Պատմություն կենդանաբանական այգում» (անգլ.՝ The Zoo Story, 1959) անդրանիկ պիեսը ներկայացնում է ժամանակի ամերիկյան իրականությունը համակած կոնֆորմիզմի և անհատի օտարման ողբերգական հետևանքները։

«Բեսսի Սմիթի մահը» (անգլ.՝ The Death of Bessie Smith, 1959) պիեսում Օլբին հանդես է գալիս տիրող կարգերի խիստ քննադատությամբ և ռասիզմի մերկացումով։

«Ավազատուփ» (1959) և «Ամերիկյան երազանք» (անգլ.՝ The American Dream, 1960) ստեղծագործություններում դրամատուրգը պատռում է ամերիկյան բարեկեցության կեղծ դիմակը։

«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» (անգլ.՝ Who’s Afraid of Virginia Woolfe?, 1962, Հայայստանում բեմադրվել է 1984թ.), «Բալլադ տխուր պանդոկի մասին» (1963), «Երերուն հավասարակշռություն» (անգլ.՝ A Delicate Balance, 1966, Պուլիտցերյան մրցանակ) պիեսներում Օլբին ռեալիստորեն նկարագրել է ավանդական բարոյական արժեքների ճգնաժամի և մարդկանց ճակատագրական անջատվածության հարուցած ծանր ապրումները։

Վերջին շրջանի ստեղծագործություններից ուշագրավ են «Ամեն ինչ ավարտված է» (անգլ.՝ All Over, 1970) և «Ծովային տեսարան» (անգլ.՝ Seascape, 1975) դրամաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png