Էդուարդ Սիրունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Սիրունյան
Ծնվել էմայիսի 1, 1865(1865-05-01)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունիսի 25, 1937(1937-06-25) (72 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Մասնագիտությունփիլիսոփա

Էդուարդ Սիրունյան (մայիսի 1, 1865(1865-05-01), Կոստանդնուպոլիս - հունիսի 25, 1937(1937-06-25), Վենետիկ, Իտալիա), հայ իդեալիստ փիլիսոփա, Մխիթարյան միաբանության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում սովորել է Սաքզաղաճի Մխիթարյան նախակրթարանում։ Ավարտել է Հռոմի Դոմինիկյան համալսարանը (1890), դասավանդել Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1906-1909 թվականներին՝ Մխիթարյան միաբանության վարիչ-անդամ, տպարանապետ և փիլիսոփայության ուսուցիչ։ 1920 թվականից հաստատվել է Սբ․ Ղազար կղզում։ Գլխավոր երկը «Միջին ընթացք իմաստասիրության» աշխատությունն է (1899)՝ նվիրված տրամաբանության և իմացաբանության հարցերին։ Որպես նեոթոմիզմի հետևորդ ջանացել է հաշտեցնել գիտությունն ու կրոնը։ Տրամաբանությունը համարել է գիտություն ճշմարտության բացահայտման և դրա ապացուցման օրենքների մասին։ Ընդհանուր գաղափարների ծագման հարցում քննադատելով ռացիոնալիզմի և էմպիրիզմի միակողմանիությունը՝ ձգտել է ելնել զգայականի և տրամաբանականի միասնության դրույթից։ Էդուարդը հանգամանորեն քննել է դատողությունների և մտահանգումների տեսակները՝ տվել դրանց ուրույն դասակարգում։ Իմացաբանության հարցերում հակադրվել է սկեպտիկներին (նաև այն բանի համար, որ կասկածի տակ են դնում աստվածային ճշմարտությունները, որն, ըստ նրա, անհանդուրժելի էր) և ագնոստիկներին։ Էդուարդիի կարծիքով, քանի որ բացի աստծուց չկա որևէ բան, որ ինքն իր պատճառը լինի, ուստի ճշմարտությունը հենց ինքն աստվածն է։ Բացի աստվածային (բացարձակ) ճշմարտությունից տարբերել է նաև ճշմարտության բնազանցական (մետաֆիզիկական), բարոյական, տրամաբանական ձևերը՝ դրանք մեկնաբանել Թովմա Աքվինացու ոգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 419