Էդուարդ Սաֆարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Սաֆարյան
Ի ծնեԷդուարդ Արամի Սաֆարյան
Ծնվել էապրիլի 23, 1923(1923-04-23)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2015(2015-12-01) (92 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Ոճ(եր)Խորհրդային մոդերնիզմ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԿրթությունՀԱՊՀ (1951)
ԱշխատավայրՀԱՊՀ և Երևաննախագիծ
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ

Էդուարդ Արամի Սաֆարյան (ապրիլի 23, 1923(1923-04-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2015(2015-12-01), Երևան, Հայաստան[1]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սաֆարյանը ծնվել է 1923 թվականին, Երևանում։ 1951 թվականին ավարտել և 1967-1977 թվականներին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ 1958 թվականից աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում (1977-1985 թվականներին՝ ճարտարապետության արվեստանոցի ղեկավար)։

Ստեղծագործական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Սաֆարյանի նախագծերով Երևանում կառուցվել են Կինոյի տունը (1975), Հայէլեկտրագործարանի բնակելի թաղամասը (1982), դեկորատիվ շատրվան Նորքի բնակելի զանգվածում (1982), Զեյթուն թաղամասի հանգստի գոտին (1985

Համահեղինակ է Աբովյան փողոցի բնակելի տների (1966), Պատանի մարմնամարզիկների դպրոցի (1967), Հարավարևմտյան շրջանի Ա-1 և Ա-2 միկրոշրջանների կառուցապատման (1976), «Անի» (1972) և «Դվին» (1978, ՀԽՍՀ պետական մրցանակ՝ 1979) հյուրանոցների, «Հայաստան» կինոթատրոնի (1985), Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի համալիրի (1991, այժմ՝ Ռազմական ինստիտուտի ուսումնական մասնաշենք) և այլ նախագծերի[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ճարտարապետության նվաճումների (1958, 1967, 1972, 1985) և սիրողական ֆիլմերի («Քարերն են խոսում») 1962 թվականի համամիութենական ստուգատեսների դափնեկիր։ 2012 թվականին խրախուսվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով։ 2013 թվականի մայիսի 24-ի ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Էդուարդ Սաֆարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 25-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին