Էդուարդ Հիգգինս Ուայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Հիգգինս Ուայթ
EdwardWhite.jpeg
Ծնվել է նոյեմբերի 14, 1930({{padleft:1930|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:14|2|0}})
Ծննդավայր Սան Անտոնիո
Մահացել է հունվարի 27, 1967({{padleft:1967|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:27|2|0}}) (36 տարեկանում)
Մահվան վայր Q334465?
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Կրթություն Միչիգանի համալսարան, ԱՄՆ Օդային ուժի փորձարկման օդաչուական դպրոց և Q9219?
Մասնագիտություն սպա, փորձարկիչ օդաչու և տիեզերագնաց
Պարգևներ և
մրցանակներ
Q5659178? և Q1126046?
Edward Higgins White Վիքիպահեստում

Էդուարդ Հիգգինս Ուայթ (անգլ.՝ Edward Higgins White, 1930, նոյեմբերի 14 - 1967, հունվարի 27), ԱՄՆ-ի տիեզերագնաց-օդաչու, ռազմաօդային ուժերի փոխգնդապետ։

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել]

Ավարտել է ԱՄՆ–ի ռազմական ակադեմիան (1952 թվականին), Միչիգանի համալսարանը (1959 թվականին), ստացել տիեզերագնացության մագիստրոսի աստիճան։ ԱՄՆ–ի տիեզերագնացների խմբում էր 1962 թվականից։

1965 թվականի հունիսի 3–7-ին, Ջ․ Մակդիվիդի հետ, որպես երկրորդ օդաչու, թռիչք է կատարել «Ջեմինի–4» տիեզերանավով: Թռիչքի ընթացքում ԱՄՆ–ում առաջինը իրականացրել է տիեզերական տարածություն դուրս գալը (20 րոպե տևողությամբ), որտեղ տեղաշարժվել է ձեռքի ռեակտիվ սարքավորման օգնությամբ։ Տիեզերքում եղել է 97 ժամ 56 րոպե, անցել մոտ 2,6 միլիոնն կմ տարածություն։ Ուայթը առաջին «Ապոլլոն» տիեզերանավի երկրային փորձարկումների ժամանակ զոհվել է։ Ուայթի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png