Էդուարդ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Նապոլեոնի Առստամյան
7 նոյեմբերի, 1964 - 28 հոկտեմբերի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բերդաձոր, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Վանք, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Էդուարդ Առստամյան (7 նոյեմբերի, 1964, Բերդաձոր, Շուշիի շրջան - 28 հոկտեմբերի, 1992, Վանք, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Առստամյանը ծնվել է 1964 թ. նոյեմբերի 7-ին Շուշիի շրջանի Բերդաձոր գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Աշխատել է Ստեփանակերտի կոշկի ֆաբրիկայում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Գերմանիայում։ Զորացրվելուց հետո՝ 1985 թ-ից աշխատանքի է անցել Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում, միաժամանակ սովորել է Կապանի շինարարական տեխնիկումի հեռակա բաժնում։ Միացել է հայրենի գյուղի պաշտպաններին, այնուհետև տեղափոխվել կապի վաշտ («61»)։ Զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 28-ին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ինքնաթիռի ռմբակոծության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]