Էդուարդ Աղայան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղայան (այլ կիրառումներ)
Էդուարդ Աղայան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1936(1936-10-19)
ԾննդավայրՎոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1993
Վախճանի վայրըՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1957) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1964)
Մասնագիտությունքանդակագործ
ԱնդամությունՌուսաստանի նկարիչների միություն

Էդուարդ Մակարի Աղայան (հոկտեմբերի 19, 1936(1936-10-19), Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Աղայանը ծնվել է Ստալինգրադում 1936 թվականին։ 1946 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ 11 տարեկանից զբաղվել է քանդակագործությամբ։ 1953-1957 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1957-1964 թվականներին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1964 թվականին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անուշկինի արվեստանոցում), 1967 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում (ասպիրանտուրա) ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Տոմսկու ղեկավարությամբ։ 1967 թվականից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ։

Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի թանգարաններում (մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակագործության և Ռուսական թանգարաններում) ինչպես նաև արտերկրում[1][2]։
Մահացել է 1993 թվականին։ Թաղված է Սմոլենսկի հայկական գերեզմանոցում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսներին (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կուբա, Հունգարիա, Բուլղարիա). 1978 թվականին Լենինգրադում բացվել է Աղայանի առաջին ցուցահանդեսը (Ամառային այգի, Ռուսաստանի տաղավար)։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է մոնումենտալ, դեկորատիվ քանդակագործության, ինչպես նաև դիմաքանդակի բնագավառում։ Տեղադրված աշխատանքներ ունի Օմսկում, Սևերոդվինսկում (Ռուսաստան), Երևանում (Հայաստան), Ռիբնիցայում (Մոլդովա), Սալավատում (Բաշկորոստան)։
Գործերից են՝

  • «Քոչարի»
  • «Մեսրոպ Մաշտոց»
  • «Սայաթ-Նովա»
  • «Մարտիրոս Սարյան»
  • «Համագործակցություն»
  • «Մարդկային կյանք»
  • «Վիսոցկու հիշատակին»
  • «Սխրանք» գյուղ Մարտիշկինո, 1984 թ.
  • «Հարձակում», Գոստիլիցյան մայրուղում, 1969 թ.
  • «Մանկության հեքիաթներ» Կոլոլևա փողոցում
  • «Երազ» 1969 թ.
  • Սերգեյ Պրոկոֆևի հուշատախտակը Իզմայլովյան 1 պողոտայում
  • «Ռուսական նավատորմի ստեղծողներին» արձանախումբը «Մերձբալթիկա» հյուրանոցի առջև դարձել է ծովային նավատորի խորհրդանիշը Սանկտ Պետերբուրգում
  • «Հայաստան» 1976 թ.
  • «Օրփեոս»
  • «Պրոմեթևս»
  • «Օլգա Բերգոլց»

Դիմաքանդակներ՝

  • «Տիեզերագնաց Ա. Գ. Նիկոլաևի դիմաքանդակը»
  • «Ալեքսանդր Պուշկին»
  • «Պյոտր Չայկովսկու դիմաքանդակը»
  • «Հնագետ Կոմովոյի դիմաքանդակը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էդուարդ Մակարի Աղայան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. «Էդուարդ Աղայանի ստեղծագործական գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.