Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպենսեր Էդմունդ (Edmund Spenser) (մոտ 1552 [1] , Լոնդոն , Անգլիայի թագավորություն և London Borough of Tower Hamlets , Մեծ Լոնդոն , Մեծ Լոնդոն , Անգլիա [2] - հունվարի 13 (23) , 1599 [3] [4] [5] […] , Լոնդոն , Անգլիայի թագավորություն ), անգլիացի բանաստեղծ ։
Սովորել է Քեմբրիջի համալսարանում ։ Ստացել է մագիստրոսի աստիճան։ Սպենսերի «Հովվի օրացույց» (1579 ) հովվերգություն է՝ բաղկացած 12 էկլոգից, որոնցից յուրաքանչյուրը կապված է տարվա մի ամսվա հետ։ Ավանդական այլաբանությունը Սպենսերը ծառայեցրել է նաև երգիծանքի նպատակին («Քոլին Քլաութի վերադարձը», 1591 , «Սայր Հաբբարդի հեքիաթը» , 1591)։ Նրա քնարերգությունը ներկայացված է հիմներով («Չորս հիմն», 1596 ), սոնետների շարքով («Սիրերգեր», 1591—1595 )։ Սպենսերի ամենածավալուն գործը «Հավերժահարսների թագուհին» (1590 —1596 , անավարտ) այլաբանական պոեմն է։ Անգլիական տաղաչափության մեջ մտցրել է այսպես կոչված «սպենսերյան տուն» (ավանդական ութնյակի փոխարեն՝ ինը տողանոց տուն)։
↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 https://en.wikisource.org/wiki/Page:Lives_of_Poets-Laureate.djvu/48
↑ 3,0 3,1 3,2 Hieatt A. K. Encyclopædia Britannica
↑ 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
↑ 5,0 5,1 5,2 Discogs — 2000.
Բառարաններ և հանրագիտարաններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 69 )։