Էդմոնդ Քյոսայան
| Էդմոնդ Քյոսայան | |
|---|---|
կինոռեժիսոր, կինոդրամատուրգ |
|
| ԱԱՀ՝ | Էդմոնդ Գարեգինի Քյոսայան |
| Ծննդյան օր՝ | հոկտեմբեր 9, 1936 |
| Ծննդավայր՝ | |
| Վախճանի օր՝ | ապրիլ 21, 1994 |
| Վախճանի վայր՝ | |
Էդմոնդ Քյոսայանը (1936-1994) խորհրդային ժամանակաշրջանի ճանաչված հայ կինոռեժիսոր է, կինոդրամատուրգ: Աշխատել է Մոսֆիլմ և Հայֆիլմ կինոստուդիաներում: Համարվել է սովետական կինոյի արկածային ժանրի լավագույն վարպետներից մեկը :
Բովանդակություն |
Կենսագրությունը [խմբագրել]
Ծնվել է 1936թ հոկտեմբերի 9-ին, Լենինականում, ՀԽՍՀ (ներկայումս Գյումրի, ՀՀ). 1952-54թթ ուսանել է Մոսկվայի տնտեսագիտական ինստիտուտում, 1954-58թթ - Երևանի թատերական ինստիտուտում, աշխատել է Պետական էստրադային նվագախմբում որպես ելույթավար Կ. Օրբելյանի ղեկավարության տակ: 1964թ ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը, որտեղ աշխատել է Ե. Ձիգանի արվեստանոցում: 1964թ. սկսած Քյոսայանն որպես ռեժիսոր աշխատել է "Մոսֆիլմ" կինոստուդիայում, 1972թ. սկսած` - "Հայֆիլմում". Քյոսայանի ուսանողական կարճամետրաժ աշխատանքներն արդեն արժանացել են միջազգային կինոփառատոնների մրցանակների: 1965թ. նա էկրանավորել է Ա. Սաֆրոնովի "Խոհարարը". Ռեժիսորին փառք բերեց "Անորսալի վրիժառուներ" ժապավենը, նկարահանված նրա կողմից 1966թ. Պ. Բլյախինի "Կարմիր սատանիկներ" վեպի հիման վրա: Արկածային կինոնակարը դարձավ 1960-ականների կինոի ամենավառ իրադարձություններից մեկը և ունեցավ երկու շարունակություն, որոնք հանդիսատեսի կողմից ընդունվեցին ոչ պակաս ջերմորեն: 1970-ականներին Էդմոնդ Քյոսայանը, աշխատելով Հայֆիլմում, անդրադարձավ ազգային հայկական թեմատիկային` նկարահանելով "Տղամարդիկ" և "Մոռացված հեքիաթների կիրճը": 1975թ. նա Մոսֆիլմում նկարահանեց "Երբ գալիս է սեպտեմբերը" ժապավենը, որն արժանացավ Վատիկանի և Կինոյի բրիտանական ակադեմիայի գլխավոր մրցանակներին: 1977թ. նկարահանվեց "Հուսո աստղ" կինոնկարը, որտեղ գերազանց կերպով արտացոլվել էր Մխիթար Սպարապետի կողմից ղեկավարված ազգային ազատագրական պայքարը: 1982թ. Քյոսանը նորից սկսեց աշխատել Մոսֆիլմում` նկարահանելով հակաֆաշիստական դիմադրության հերոսների մասին պատմող "Ինչ-ոչ տեղ լալիս է պիրոլը" (1982), և ռեպրեսիաների զոհերի մասին պատմող "Համբարձում" (1989) ժապավենները: Ռեժիսորը միաժամանակ հանդես էր գալիս որպես իր ֆիլմերի սցենարիների հեղինակ կամ համահեղինակ:[1]
Ընտանիքը [խմբագրել]
- կինը, Լաուրա Գևորգյանը, կինոդերասանուհի է, Հայաստանի վաստակավոր արտիստ:
- ավագ որդին - Դավիթ Քյոսայանը մոսկովյան հեռուստալրագրող է, հեռուստատեսության գործիչ, պրոդյուսեր:
- կրտսեր որդին - Տիգրան Քյոսայանը Ռուսաստանում լայն ճանաչում ձեռք բերած ռեժիսոր է, քլիփմեյքեր, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար:
Ֆիլմագրությունը [խմբագրել]
Ռեժիսորական աշխատանքները [խմբագրել]
- 1962 — Սանդուղք (Лестница)
- 1963 — Երեք ժամ ճանապարհին (Три часа дороги)
- 1964 — Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
- 1965 — Խոհարարը (Стряпуха)
- 1966 — Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
- 1968 — Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
- 1971 — Ռուսական կայսրության պսակը կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
- 1973 — Տղամարդիկ (Мужчины)
- 1974 — Մոռացված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
- 1975 — Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
- 1977 — Հուսո աստղ (Звезда надежды)
- 1979 — Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
- 1982 — Ինչ որ տեղ լալիս է լալիս է պիրոլը (Где-то плачет иволга)
- 1988 — Համբարձում (Вознесение)
Սցենարները [խմբագրել]
- 1966 — Անորսալի վրիժառուները (Неуловимые мстители)
- 1968 — Անորսալիների նոր արկածները (Новые приключения неуловимых)
- 1971 — Ռուսական կայսրության պսակը կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
- 1973 — Տղամարդիկ (Мужчины)
- 1974 — Մոռացված հեքիաթների կիրճը (Ущелье покинутых сказок)
- 1975 — Երբ գալիս է սեպտեմբերը (Когда наступает сентябрь)
- 1979 — Լեգենդ ծաղրածուի մասին (Легенда о скоморохе)
- 1982 — Ինչ որ տեղ լալիս է լալիս է պիրոլը (Где-то плачет иволга)
- 1988 — Համբարձում (Вознесение)
Դերասանական աշխատանքները [խմբագրել]
- 1964 — Որտե՞ղ ես այժմ, Մաքսիմ (Где ты теперь, Максим?)
- 1971 — Ռուսական կայսրության պսակը կամ Կրկին անորսալիները (Корона Российской империи, или Снова неуловимые)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Էդմոնդ Քյոսայանը Միջազգային Ֆիլմաբազայում
Գրահղումներ [խմբագրել]
- ↑ http://tigrankeosayan.narod.ru/family.htm Неофициальный сайт Тиграна Кеосаяна