Էդիկ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Առաքելյան
ապրիլի 4, 1959(1959-04-04) - հուլիսի 14, 1992(1992-07-14) (33 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԵռաբլուր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի «Արիության համար» մեդալ

Էդիկ Ասլանի Առաքելյան (4 ապրիլի, 1959, Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան - 14 հուլիսի, 1992, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդիկ Առաքելյանը ծնվել է 1959 թ. ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Մարտակերտում, այնուհետև բնակություն է հաստատել Սովետաշենում։ Մասնակցել է շրջանի մի շարք մարտական գործողությունների։ Մարտական գործողության ժամանակ վիրավորվել է, տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը և 1992 թ. հուլիսի 14-ին մահացել։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Եռաբլուրի պանթեոնում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էդիկ Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.