Էդիկ Ամիրջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Արմիկի Ամիրջանյան | |
---|---|
11 մայիսի, 1960 - 5 փետրվարի, 1994 | |
Ծննդավայր | Շեխեր, Մարտունու շրջան |
Մահվան վայր | Ֆիզուլիի շրջան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Էդիկ Ամիրջանյան (11 մայիսի, 1960, Շեխեր, Մարտունու շրջան - 5 փետրվարի, 1994, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդիկ Ամիրջանյանը ծնվել է 1960 թ. մայիսի 11-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն։ 1978-81 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո Կարմիր Շուկայի պետական տնտեսությունում աշխատել է որպես ավտովարորդ։ Ղարաբաղյան շարժմանը մասնակցել է 1988 թ-ից։ Մասնակցել է հայրենի գյուղի ինքնապաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թ. փետրվարի 5-ին Ֆիզուլիի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Էդիկ Ամիրջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.