Էդգար Միթչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միթչելը Լուսնի վրա
Էդգար Միթչել

Էդգար Միթչել (Mitchell) (ծն․ 1930), ԱՄՆտիեզերագնաց-օդաչու, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան։ 1952 թվականից ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Ավարտել է Պիտսբուրգի Կարնեգիի անվան և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտները (1964)՝ ստանալով գիտության դոկտորի աստիճան։ ԱՄՆ-ի տիեզերագնացների խմբում է 1966 թվականից։ 1971 թվականի փետրվարի 1-10-ը, Ա․ Շեփարդի և Ս. Ռուսայի հետ, որպես լուսնախցիկի օդաչու, «Ապոլլոն-14» տիեզերանավով թռիչք է կատարել դեպի Լուսին։ Լուսնի վրա մնացել է 33 ժ 30 ր (երկու անգամ դուրս եկել Լուսնի մակերևույթ՝ 4-ական ժ-ով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png