Էդգար Գյանջումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Գյանջումյան
Ծնվել էապրիլի 15, 1978(1978-04-15) (46 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ

Էդգար Գագիկի Գյանջումյան (ապրիլի 15, 1978(1978-04-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր։ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)[1]:

Պարուսույց Սուրեն Գյանջումյանի թոռն է, Գագիկ Գյանջումյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-1999 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Զուգահեռ սովորել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի ֆակուլտետում և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում, ավարտել ասպիրանտուրան։ Առաջին անգամ Էդգար Գյանջումյանի հեղինակային ստեղծագործությունը հնչել է 1998 թվականի ապրիլին՝ Հայաստանի հանրային ռադիոյով[2]։ 2004 թվականին ունեցել է երեք մենահամերգ։ Համագործակցել է հայ երգարվեստի մի շարք ներկայացուցիչների հետ՝ Նառա, Զարուհի Բաբայան, Նունե Եսայան, Ալլա Լևոնյան և այլք։

Թողարկել է չորս ձայնասկավառակ։ 2008 թվականին ստեղծել է «Օգնեմ» հիմնադրամը, որի նպատակն է օգնել արյան հիվանդությամբ տառապող երեխաներին[3][4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • New Century Songbook (2001)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. Էդգար Գյանջումյան. «Եթե մարդ լավ երաժշտություն է լսում, հետզհետե լավ մարդ կդառնա»
  3. «Օգնեմ հիմնադրամ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  4. Գյանջումյանի կենսագրությունը AV Production կայքում(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]