Էգեյան մշակույթ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էգեյան քաղաքակրթություն [խմբագրել]
Էգեյան քաղաքակրթությունը (կամ Էգեյան մշակույթը) ընդհանրական տերմին է, որն օգտագործվում է Էգեյան ծովի կղզիների Բրոնզեդարի մշակույթների նկատմամբ: Փաստացիորեն այս տերմինը վերաբերում է երեք տարածքների. Կրետեին, Կիկլադյան կղզիներին և մայրցամաքային Հունաստանին: Վաղ Բրոնզեդարից Կրետեն ասոցիացվում էր Մինոսյան մշակույթի հետ, միևնույն ժամանակ Կիկլադյան կղզիներում և մայրցամաքային Հունաստանում գոյություն ունեին տարբեր մշակույթներ/քաղաքակրթություններ: Մոտ մ.թ.ա. 1450թ.ից նախահունական Միկենեյան քաղաքակրթությունը տարածվում է Կրետե կղզում: