ԷԼԱՍ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԷԼԱՍ մարտիկներ

ԷԼԱՍ (Ελληνικός Λαϊκός Απελευθερωτικός Στρατός), հունական ազգային ազատագրական բանակի զինվորական կազմակերպություն։

Ստեղծվել է 1941 թվականին։ Ուներ շուրջ 70 հազար զինվոր և մինչև 1943 թվականի ամառը Ֆաշիստական Գերմանիայի օկուպացումից ազատագրել էր Հունաստանի տերիտորիայի 1/3ը։ 1944 թվականին, երբ սովետական բանակը մտավ Բալկաններ, և հիտլերյան զորքերը ստիպված սկսեցին հեռանալ Հունաստանից, ԷԼԱՍ-ը եռանդուն գործունեություն ծավալեց երկիրը օկուպանտներից լրիվ ազատագրելու համար։ 1945 թվականին, հունական կառավարության և ԷԱՄ-ի ներկայացուցիչների միջև կնքված համաձայնագրով, ԷԼԱՍ-ի զորամասերը զինաթափվեցին և արձակվեին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9