Զևսի արձանը Օլիմպիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Le Jupiter Olympien ou l'art de la sculpture antique.jpg

Զևսի արձան, հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում։ Այն այրվել է։