Զրույց (ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զրույց (այլ կիրառումներ)

Զրույց, գեղարվեստական արձակի մանրապատում ժանր։ Իրապատում ստեղծագործություն է, որով և տարբերվում է թեականություն արտահայտող առասպելական, հեքիաթային, այլաբանական, անեկդոտային և այլ տիպի մանրապատումներից։ Զրույցը եղելության, հնարավոր կամ հավանական պատմության իրապատում արտացոլումն է՝ ամբողջացած փոքր ծավալի մեջ։ Գրավոր երևան է եկել 5-րդ դարից, զարգացման բարձր մակարդակի հասել 13-18-րդ դարերում։ Լինում են պատմական, դավանաբանական, վարքաբանական, առասպելատիպ, առականման, նովելային զրույցներ՝ ազգային և թարգմանական ակունքներում։ Հիմնականում ունի խրատական բնույթ, ծառայում է ազգային, կրոնական, հասարակական-քաղաքական, բարոյակրթական, գեղագիտական նպատակների։ Վիպերգական երկերում զրույցը ունի պատմելու եղանակ, որն արվում է հերոսներից մեկի անունից, նրան բնորոշ լեզվով և ոճով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 712