Զվարթ Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զվարթ Ղուկասյան
Ծնվել էհոկտեմբերի 15, 1911(1911-10-15)[1]
ԾննդավայրԴելիբաբա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1980(1980-10-06)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունգրականագետ և գրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1943)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1971)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԳրական թերթ, Պիոներ կանչ, Հայաստանի աշխատավորուհի, ՀԿԿ[1] և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[1]
Զվարթ Ղուկասյան Վիքիդարանում

Զվարթ Հովհաննեսի Ղուկասյան (հոկտեմբերի 15, 1911(1911-10-15)[1], Դելիբաբա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 6, 1980(1980-10-06)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գրականագետ, գրող։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1971)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1968 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականին ընտանիքով գաղթել է Ալեքսանդրապոլ։ 1930-1938 թվականներին որպես լինոտիպիստ աշխատել է տպարանում։ 1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Սովորելուն զուգընթաց աշխատել է «Գրական թերթ»-ի, «Պիոներ կանչ»-ի, «Ագիտատորի բլոկնոտ»-ի և «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։ Եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար (1951-1953, 1954-1955), ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ (1956-1958)։ 1958-1980 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուում։ 1949 թվականին «Ռուս-հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1974 թվականին «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Հրատարակել է «Պատմվածքներ» (1958), «Ոտնահետքերը ցանկապատի մոտ» (1974) ժողովածուները, «Ռուս-հայ գրական կապերը նախառեվոլյուցիոն շրջանում» (1961), «Ժամանակակից սովետահայ վեպը (1953-1963)» (1964), «Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը» (1970) աշխատությունները։

ՀԽՍՀ III —IV գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։

Մահացել է 1980 թվականին, Երևանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հպարտություն, Երևան, Հայպետհրատ, 1947, 80 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 155 էջ։
  • Ռուս-հայ գրական կապերը նախառևոլյուցիոն շրջանում, Երևան, Հայպետհրատ, 1961, 250 էջ։
  • Ժամանակակից սովետահայ վեպը (1953-1963), Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1964, 240 էջ։
  • Գրականության կուսակցականության լենինյան ուսմունքը և հայ գրականագիտությունը, Երևան, ՀԽՍՀ ԳԱ, 1970, 342 էջ։
  • Ոտնահետքերը ցանկապատի մոտ (պատմվածքներ), Երևան, «Հայաստան», 1974։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զվարթ Ղուկասյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 52