Զինվորների Ալեքսանդրապոլի սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինվորների Ալեքսանդրապոլի սոցիալ-դեմոկրատական կազմակերպություն, ձևավորվել է 1901-1902 թվականներին։ Խնդիր էր դրել ձեռք բերել «խոսքի, միությունների, ժողովների, մամուլի ազատություն»։ Կապ է պաշտպանել Երևանի, Կարսի, Սարիղամիշի կայազորների սոցիալ-դեմոկրատների հետ։

Կազմակերպությունը մասնակցել է Ստեփան Շահումյանին ՌՍԴԲԿ IV համագումարի պատգամավոր ընտրելուն։ Ռուսաստանում 1905 թվականի նոյեմբեր-դեկտեմբերյան շարժումների ժամանակ սոցիալ-դեմոկրատները զորամասերի հրամանատարներից պահանջել են ժողովրդի վրա կրակելու հրամաններ չտալ, զորքը ոճրագործության նպատակով չօգտագործել և այլն[փա՞ստ]։ 1905 թվականի նոյեմբերին Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների հետ ցույցի են դուրս եկել 153-րդ (Բաքվի), 229-րդ, հրետանային 150-րդ և այլ գնդերի զինվորները։

Բանվորների դեպուտատների սովետների օրինակով Ալեքսանդրապոլի զորամասերում ստեղծվել են զինվորական հեղափոխական խորհուրդներ, որտեղ մեծամասնություն են կազմել բոլշևիկներր։ 1905 թվականին կազմակերպությունում եղել է 150 անդամ, այն ունեցել է անլեգալ սոցիալ-դեմոկրատական գրադարան, ուր պահվել են կուսակցական ընդհատակյա հրատարակությունները («Իսկրա», «Պրոլետարի», «Պրոլետարիատի կռիվը», «Կավկազսկի ռաբոչի լիստոկ»)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 696