Զինվորի անհատական խրամատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զինվորի անհատական խրամատ, խրամատը դաշտային ամրաշինական կառույց է, որը ծառայում է որպես կրակային դիրք և կենդանի ուժի ու տեխնիկայի համար պարզագույն թաքստոց ժամանակակից բոլոր հարվածային միջոցներից պաշտպանվելու համար (անձնակազմի կորուստը պակասում է 4-6 անգամ)։ Խրամատը զգալիորեն թուլացնում է թափանցող ճառագայթումը, նվազեցնում հարվածային ալիքի և լուսային ճառագայթումը, նվազեցնում հարվածային ալիքի և լուսային ճառագայթման շառավիղը։ Խրամատները լինում են անհատական և ստորաբաժանման համար։

Առաջին հերթին փորում են անհատական խրամատներ նշանառուների, գնդացրորդների, նռնականետորդների համար և կատարվում է գնդակոծման ու դիտարկման տեսադաշտի մաքրում։

Գնդացրորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդացրորդի համար անհատական խրամատ սարքելիս սկզբում փորվում է պառկած վիճակից կրակելու համար, հետո այն խորացվում է՝ ծնկած, ապա՝ կանգնած կրակելու համար։ Պառկած վիճակում կրակելու համար անհատական խրամատ փորվում է այսպես.

Ընտրված տեղում զինվորը պառկում է և ավտոմատը դնում իրենից առաջ՝ ձգված ձեռքի երկարությամբ, ապա շրջվելով ձախ՝ պատյանից հանում է սակրային բահը, երկու ձեռքով բռնում կոթն ու դեպի իր կողմը հարվածելով կտրում հողի շերտը, դնում իրենից առաջ, նշում է խրամատի սահմաններն ու սկսում փորել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 10-րդ դասարանի, նախնական զինվորական պատրաստության դասագիրք