Զեննե Պողոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեննե Պողոս
Ծնվել է1746[1][2]
Կոստանդնուպոլիս[1][2]
Մահացել է1826[1][2]
Կոստանդնուպոլիս[1][2]
Մասնագիտություներաժիշտ և երաժշտության ուսուցիչ

Զեննե Պողոս (1746[1][2], Կոստանդնուպոլիս[1][2] - 1826[1][2], Կոստանդնուպոլիս[1][2]), հայ երաժիշտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում, Ներսես Վարժապետյանի պապն է։ Քնքուշ ձայն ունենալու համար կոչվել է Զեննե։ Երիտասարդ ժամանակ եղել է աղա Պողոս ամիրայի տան վարժապետը։ Կ. Պոլսի Զինջիրլի խանում մի դասարան բաց անելով՝ երաժշտություն է սովորեցրել ամիրաների որդիներին։ Հանդիսացել է ժամանակի ամենաուսյալ դեմքերից մեկը, լավ ծանոթ հունական և լատինական երաժշտությանը։ Իմացել է հունարեն, լատիներեն, ֆրանսերեն, թուրքերեն։ Եղել է նաև երգահան. գրել ու մշակել է հոգևոր երգեր, որոնցից հայտնի է «Լույս զվարթ» երգը։ Նրան աշակերտել է մի շարք երաժշտագետներ, այդ թվում Համբարձում Լիմոնճյանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 398.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 330.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 685