Զեյլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Զելանդիա
Զեյլանդ
Zeeland
Նիդերլանդների մարզ Flag of the Netherlands.svg
Դրոշը
Գերբը
Zeeland-Position.png
Ընդհանուր տվյալներ
Մակերես 2.934 կմ²
Բնակչություն (2009) 381.477 (213/կմ²)
Տեղական ինքնակառավարում
Թագուհու կոմիսարիս Կարլա Պեայս (ՔԴԱ)
Այլ տվյալներ
Մայրաքաղաք Միդելբուրխ
Կայք
OSM - provincie Zeeland.PNG
քարտեզ

Զեյլանդ ((Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)) (հոլանդերեն Zeeland, զեյլանդերեն, Zeêland), Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը։ Գտնվում է երկրի հարավարևմտյան հատվածում. հյուսիսից ու արևելքից սահմանակցում է Նիդերլանդների Զաուդ-Հոլլանդ և Նորդ-Բրաբանտ մարզերին, իսկ հարավից Բելգիայի Վեստ-Ֆլամանդ, Օստ-Ֆլամանդ և Անտվերպեն մարզերին։ Ունի 381.477 բնակիչ (2009 թ. նոյեմբերի 30), գլխավոր քաղաքը Միդելբուրխ քաղաքն է։ Զեյլանդի բնակիչներիբնիկ լեզուն զեյլանդերենն է, որը հոլանդերեն մի բարբառ է ու հաճախ առանձին լեզու է համարվում. զելյանդացիները հոլանդերեն լեզվով կոչվում են զեյուվներ, որ կարելի է թարգմանել «ծովայիններ» կամ «ծովային երկրի բնակիչներ»։

Պատմություն[խմբագրել]

«Դելտա» նախագծի մասը կազմող ծովապատնեշներից մեկը

Իր կտրտված մակերեսի պատճառով, զեյլանդացիները հնուց ի վեր ստիպված են եղել պայքարել ծովի դեմ. ինչպես ջրհեղեղներից պաշտպանվելու համար, այնպես էլ ծովին թույլ չտալու համար կլանել իրենց հողակտորները և նույնիսկ այն ընդարձակելու համար։ Այսպես փոքրիկ կղզյակները ժամանակի ընթացքում մեծացել են ու միացել իրար և Զեյլանդի սահմանները հաճախակի են վերագծվել։

Վերջին մեծ բնական աղետը Զեյլանդում տեղի է ունեցել 1953 թ. հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը, որի ժամանակ ջրհեղեղը խլեց 1.800 կյանք, իսկ 100.000 մարդ մնացին անօթևան։

1960 թ. Զեյլանդում սկսվեց կառուցվել «Դելտա-նախագիծը», որը պատնեշներով ծովից բաժանեց ոչ միայն Զեյլանդի ցամաքային մասը, այլև ներքին ջրային տարածքները (այդ թվում երեք մեծ ծովախորշերը)։ Այդ ծովապատնեշների վրայով նաև ստեղծվեց կարճ ճանապարհ Զեյլանդի տարբեր հատվածների միջև, որոնք մինչ այդ կտրտված էին ծովախորշերով։

Աշխարհագրություն[խմբագրել]

Զեյլանդը բաղկացած է մեծ և փոքր թերակղզիներով, որոնք նախկինում եղել են կղզիներ։ Այստեղից էլ ծագել է «Զեյլանդ» անվանումը, որը նշանակում է ծովային երկիր։

Միայն Զեյլանդի հարավային մասը՝ Զեյուվս-Ֆլամանդն է, որ թերակղզի չէ։ Այն Զեյլանդի մյուս շրջաններից հասանելի է միայն Վեստերշխել ծովախորշի տակով անցնող թունելի միջոց կամ բելգիական ցամաքի վրայով։

Զեյլանդի տարածքի մեծ մասը օգտագործվում է երկրագործության նպատակով, զարգացած են պտղաբուծությունը և ծաղկաբուծությունը։

Ինքնակառավարում[խմբագրել]

Պրովինցիալ Շտատերի բաժանումն ըստ քաղաքական կուսակցությունների 2007 թ. տեղական ընտրությունների արդյունքներով

Նիդերլանդների բոլոր մարզերի նման, Զեյլանդի ինքնակառավարումը կատարվում է Պրովինցիալ Շտատերի կողմից, որի 37 անդամները ընտրված են անմիջական ժողովրդական քվեարկությամբ։ Պրովինցիա Շտատերը ձևավորում են գործադիր իշխանությունը՝ Դեպուտատային Շտատերը, որը նախագահում է Թագուհու կոմիսարիսը։ Վերջին պաշտոնը ներկա դրությամբ զբաղեցնում է Կարլա Պեայսը։ Դեպուտատային Շտատերը 2007-2013 թթ. կառավարվել և կառավարվելու է ՔԴՄ, ՔՌԿ, ՔրիստոնեաՄիություն և ԿանաչՁախ կուսակցությունների կոալիցիայիով։

Ենթաբաժանում[խմբագրել]

Զեյլանդը բաժանված է տասներեք համայնքների, որոնք են. (փակագծերում նշված է բնակչությունը)

Զեյլանդի համայնքները
  1. Բորսեյլե (22.643)
  2. Խուս (36.643)
  3. Հուլստ (27.855)
  4. Կապելե (12.423)
  5. Միդելբուրխ (48.019)
  6. Նոուրդ-Բեյվելանդ (7.408)
  7. Ռայմերսվալ (21.450)

8. Շխաուվեն-Դաուվելանդ (34.131)
9. Սլաուս (24.093)
10. Տերնեուզեն (54.892)
11. Թոլեն (25.410)
12. Վիերե (21.932)
13. Վլիսինգեն (44.608)

Լեզու[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև Զեյլանդերեն 

Քանի որ Զեյլանդը նախկինում բաղկացած է եղել մեկուսի կղզիներից, ուստի ամեն մի շրջանն ունի իր ենթաբարբառը, որոնց մեծ մասը մտնում են զեյլանդերեն լեզվի կամ բարբառի մեջ։ Զեյլանդերենն իր հատկանիշներով միջին տեղ է զբաղեցնում հոլանդերենի ու ֆլամանդերենի միջև։ Զեյլանդում նաև խոսվում են մի քանի ֆլամանդական բարբառներ։ Զեյլանդերեն բարբառը կենդանի պահպանված է շատ գյուղերում։

Նիդերլանդների մարզեր Vlag van het Koninkrijk der Nederlanden

Դրենթե · Զեյլանդ · Հարավային Հոլանդիա · Լիմբուրխ · Խելդերլանդ · Խրոնինգեն · Հյուսիսային Բրաբանդ · Հյուսիսային Հոլանդիա · Հարավային Հոլանդիա · Ուտրեխտ · Ֆլևոլանդ · Օվերեյսել · Ֆրիզլանդ

Նիդերլանդներ · մարզեր