Զելյոնի միս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զելյոնի միս (Կանաչ հրվանդան), կլիմայական մերձծովյան առողջավայր Աջարիայում, Բաթումից 9 կմ հյուսիս-արևելք։ Բուժիչ միջոցներն են արևային, օդային լոգանքները, ծովում լողանալը (մայիսից-նոյեմբեր)։ Բուժվում էին շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով և երկրորդային սակավարյունությամբ տառապողները։ Նախկինում այստեղ գործել են առողջարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ։ Զելյոնի միսում է գտնվում աշխարհի խոշորագույն բուսաբանական այգիներից մեկը, որտեղ աճեցվում են արևադարձային և մերձարևադարձային հազվագյուտ բույսերի բոլոր տեսակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681