Զեդազենի վանք
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զեդազենը (վրացերեն՝ ზედაზნის მონასტერი) դեռ XVII-րդ դարում լքված վանք է Վրաստանում, Արագվա գետի ձախ ափին, դեպի արևելհ Մցխեթա քաղաքից, Զեդազենյան լեռնաշղթայի վրա:
Հիմնադրել է VI-րդ դարում Հովհաննեսը, 13 սիրիական հայրերից մեկը, կուռք Զադենի կռատնի տեղը: Լքված է եղել XVII-րդ դարում, երբ որ Աբբաս Ա պարսից շահը ավերել է Վրաստանը: Զեդազենի վանքում, որտեղ թաղված է Հովհաննեսը, կա մի ջրավազան, որտեղ, ըստ ավանդոյթի, ջուրը լինում է միայն մայիսի 7-ին, երբ որ տոնին գալիս են բազմաթիվ աղոթարարներ: Հենց այս վանքը հիշատակվում է Միխաիլ Լեռմոնտովի «Մցիրի» պոեմում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Վանքի նկարը
- geocities.com: Զեդազենի վանք — geocities.com
- Այս հոդվածում օգտագործված են Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանի (1890—1907) նյութերը: