Զաքարիա Միտիլենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զաքարիա Միտիլենացի (հայտնի է նաև որպես Զաքարիա Հռետոր, շուրջ 465, Գազա - 536թ. հետո), բյուզանդական եկեղեցական գործիչ, Միտիլեն քաղաքի եպիսկոպոս, պատմիչ և գրող։ Եղել է իր ժամանակի զարգացած և բեղմնավոր գրիչ ունեցող անձնավորություններից մեկը։ Նրա աշխատություններից մեզ հայտնի են «Բանախոսությունը», մանիքեական ուսմունքի դեմ գրված «Հակաճառությունը»։ Նրա ամենաարժեքավոր գործը պատմագիտական բնույթի «Ժամանակագրություն» երկն է, որտեղ հեղինակը շարադրում է 451-91թթ. միջև ընկած պատմական անցքերը։ Զաքարիա Միտիլենացու բոլոր աշխատությունների հունարեն բնագրերը մեզ չեն հասել, երկերը պահպանվել են ասորերեն թարգմանությամբ։ Զաքարիա Հռետորի «Ժամանակագրությունից» որոշ հատվածներ ասորորենից թարգմանվել են հայերեն Հ.Գ. Մելքոնյանի կողմից։