Զարուբինեցյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարուբինեցյան մշակույթ, մ. թ. ա. 1-ին դարում հնագիտական մշակույթ միջին և մասամբ վերին մերձդնեպրյան շրջաններում։ Որոշ ուսումնասիրողներ այն համարում են սլավոնական։ Անվանումն ստացել է Կիևի մարզի Զարուբինցի գյուղի դամբարանադաշտից։ Զարուբինեցյան մշակույթին բնորոշ են դիակիզումով դամբարանադաշտերը։ Կմախքներ են գտել միայն երկու հնավայրերում։ Բնակավայրերը կառուցվել են բարձր և դժվարամատչելի տեղերում։ Բնակչությունն ապրել է տոհմական կարգերով։ Աշխատանքի գործիքները եղել են հիմնականում երկաթից, զարդերը՝ բրոնզից։ Զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ, որսորդությամբ ն ձկնորսությամբ։ Զարուբինեցյան մշակույթը կրել է Լատենյան մշակույթի ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 672