Զարմայր Աշրաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարմայր Աշրաֆյան
Ծնվել էմարտի 15, 1898(1898-03-15)[1]
ԾննդավայրԼեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1936[1]
ԿրթությունԹբիլիսիի պետական համալսարան (1919)[1] և Մոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ (1932)[1]
Մասնագիտությունիրավաբան և պետական ծառայող
ԱշխատավայրՀԿԿ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Զարմայր Անդրեասի Աշրաֆյան (մարտի 15, 1898(1898-03-15)[1], Լեռնապատ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - 1936[1]), հայ և ուկրաինական պետական և կուսակցական աշխատող, իրավաբան, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1927-1929)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին ավարտել է Թիֆլիսի 6-րդ արական գիմնազիան։ 1919 թվականին ընդունվել է Թիֆլիսի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետը, սակայն այն չի ավարտել։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 1927-1928 թթ. եղել է Հայաստանի գերագույն դատարանի նախագահ։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը։ Եղել է Հայաստանի լուսավորության նախարար, 1935-1936 թթ.` Ուկրաինայի Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի տնօրեն, այնուհետև՝ Ուկրաինայի Կուսակցության Կենտրոնական կոմիտեի մշակույթի և պրոպագանդայի բաժնի վարիչ։ 1932-1934 թվականներին Երևանի պետական համալսարանի իրավա-տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսել է իրավաբանական առարկաներ։
Համահեղինակ է ռուսերենով լույս տեսած «ԽՍՀՄ քրեական իրավունք» գրքի։ Նահատակվել է 1936 թվականին 38 տարեկանում[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Մեր անվանի դասախոսները», Երևան, 1970 թ.։
  3. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 23։
  4. ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 493
Նախորդող
Լևոն Վարդապետյան
ՀԽՍՀ դատախազ
Զարմայր Աշրաֆյան

1927-1929 թթ.
Հաջորդող
Արմենակ Հովսեփյան